24/01/2025 15:25
Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը
Մասնավորապես, դիմակավորված անձը մուրճը ձեռքին բարձրացել է Ստամբուլի Սարայբուրնու այգում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա և, ականատեսների վկայությամբ, փորձել է վնասել այն:
Սկզբում անցորդներն են փորձել մահակներով վնասազերծել նրան, բայց ապարդյուն։ Հետո ոստիկանական ուժեր են եկել դեպքի վայր և նրան բերման ենթարկել։ Այնուհետև պարզվել է, որ արձանի վրա հարձակված անձը ծագումով սիրիացի Մ. Հ-ն է: