![Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարարը](https://www.aysor.am/news_images/795/2383325_1/475288190_1165275972270853_5122114065764017169_n.thumb.jpg)
29/01/2025 14:29
Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարարը
Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: