![Մի նախկին «ռեֆորմիստ» քաղաքապետ անդադար շեշտում է, թե իբր ժողովրդի ճնշման ներքո քաղաքային իշխանությունը հետքայլ է արել. Ազարյան](https://www.aysor.am/news_images/795/2383123_1/475770463_4072647936288024_6655268408191169255_n.thumb.jpg)
29/01/2025 11:31
Մի նախկին «ռեֆորմիստ» քաղաքապետ անդադար շեշտում է, թե իբր ժողովրդի ճնշման ներքո քաղաքային իշխանությունը հետքայլ է արել. Ազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը գրել է.
«Երբ խոսում ենք այն մասին, որ ցանկացած բարեփոխում իր ճանապարհին անպայմանորեն հանդիպելու է որոշ խնդիրների, հիմնականում նկատի ունենք տեխնիկական բարդությունները, ընթացակարգային դժվարությունները և հին համակարգից նորին անցնելու հարմարվողականությունը։
Սակայն, հաճախ բարեփոխումների ճանապարհին կարող են կանգնել նաև «մեծահասակներ», որոնք իրենց պահվածքով հիշեցնում են առաջին դասարան հաճախող ու ադապտացման փուլում գտնվող չարաճճի երեխաների։ Նրանք այդ փուլը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու խնդիր ունեն, ուստի սովորաբար արհեստականորեն խանգարում են գործընթացին՝ կա՛մ դասապրոցեսը խաթարելով, կա՛մ պարզապես չլսելով, աղմկելով, կամ էլ լսածը խեղաթյուրելով և կիսատ-պռատ ներկայացնելով՝ դասարանից դուրս գալուց հետո։