![ՀՀ իշխանությունը բավարար աշխատանք չի կատարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ՀՀ վերադարձնելու համար. Հարցում](https://www.aysor.am/news_images/795/2383296_1/arcax.thumb.jpg)
29/01/2025 13:56
ՀՀ իշխանությունը բավարար աշխատանք չի կատարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ՀՀ վերադարձնելու համար. Հարցում
«Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը: Ըստ Ձեզ ՀՀ իշխանությունը կատարո՞ւմ է բավարար աշխատանք նրանց Հայաստան հետ վերադարձնելու համար» GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցին ի պատասխան՝ քաղաքացիների 39.0%-ը պատասխանել է՝ միանշանակ ոչ։
«Ավելի շուտ ոչ» պատասխանն է տվել քաղաքացիների 17.9%-ը։
5.6%-ն է միանշանակ համոզված, որ ՀՀ իշխանությունը կատարում է բավարար աշխատանք, նրանց Հայաստան վերադարձնելու համար։ 11.9%-ն էլ «ավելի շուտ այո» պատասխանն է տվել։