Բաքուն էներգետիկ համագործակցությունն օգտագործում է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում

29/01/2025 15:36

Բաքուն էներգետիկ համագործակցությունն օգտագործում է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար. «Գեղարդ» հիմնադրամը փաստեր է ներկայացնում


Բաքուն էներգետիկ համագործակցությունն օգտագործում է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար՝ խորացնելով կապերը գազ ստացող երկրների հետ, այս մասին վերլուծական հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը՝ մեկտեղ ներկայացնելով, թե ինչ ընթացակարգերով են իրականացվում այս գործարքները և ինչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի ու տարածաշրջանի համար:

«Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։ Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։ Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%:

Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային միջանցքով՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա։

Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը կարևոր տեղ է հատկացվում, ու չնայած հարաբերությունների սերտացման ուղղությամբ Բաքվի ջանքերն ավելի վաղ էին սկսվել, քան՝ գազի մատակարարումները, սակայն էներգետիկ կապերն Ադրբեջանի ու այդ երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերությունների առանցքն են։  

Նավթագազային գործիքն ու դրանից ստացված եկամուտներն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանի էներգակիրների նշանակությունը Եվրոպայի համար ավելի մեծացավ՝ որպես այլընտրանք ռուսական էներգակիրներին։ 2022 թվականին ԵՄ-ն ու Ադրբեջանը Բաքվում ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին գազի մատակարարման վերաբերյալ։

Բացի Թուրքիայի հետ հարաբերություններից՝ վերջին երկու տարիներին Ռուսաստան-Ադրբեջան քաղաքական հարաբերություններն ավելի են սերտացել։ Բազմաթիվ հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Ադրբեջանը ռուսական գազը տարանցում է Եվրոպա։ Վերջին տարիներին Բաքուն սերտացնում է քաղաքական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց գազ է մատակարարում։ Իրենց հերթին՝ եվրոպական այդ երկրները փորձում են դիվերսիֆիկացնել էներգետիկ ներմուծման աղբյուրները, որոնցից մեկն էլ ադրբեջանական գազն է։

Դատելով վերջին 4-5 տարիներին Իլհամ Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների այցերից՝ կարելի է նաև պատկերացում կազմել Բաքվի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։ Չհաշված հարևան երկրները՝ Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջանի հետաքրքրությունների ոլորտում են թյուրքական և Արևելյան Եվրոպայի երկրները, որոնց հետ էներգետիկ առևտրի հանգամանքն Ադրբեջանը փորձում է օգտագործել նաև քաղաքական կապերի ամրապնդման նպատակով։ Դրա ճանապարհներից մեկը ռազմավարական գործընկերության փաստաթղթերի ստորագրումն է։

Ներկայում Ադրբեջանը նման փաստաթղթեր ունի ստորագրած ԵՄ անդամ 9 երկրների հետ, այդ թվում՝ Իտալիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի։ 2024 թվականին Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան փաստաթուղթ էին ստորագրել Սև ծովի հատակով դեպի Արևելյան Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ։ 2024 թվականին տարածաշրջանի մեկ այլ պետություն՝ Սերբիան, սկսել է ադրբեջանական գազ ստանալ՝ տարեկան 400 մլն խմ ծավալով։ Սակայն 2025 թվականի հունվարի սկզբին, ըստ պաշտոնական վարկածի, ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրում առաջացած խնդրի պատճառով Սերբիային մատակարարումներն անորոշ ժամանակով դադարեցվել են»,- ասված է հոդվածում:

Վերլուծության մեջ նշվում է, որ Եվրոպայում ապշերոնյան գազի խոշորագույն գնորդն Իտալիան է, և Բաքուն նրա համար հանդիսանում է գազի երկրորդ խոշոր մատակարարն Ալժիրից հետո։ 2024 թվականին Իտալիայի փոխարտգործնախարարը քննադատել էր Ֆրանսիային, քանի որ վերջինիս ԱԳ նախարարն ասել էր, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իտալիայի ԱԳՆ ներկայացուցիչը դա որակել էր որպես խաղաղությանը խոչընդոտող քայլ։ 

«Հունգարիան նույն 2024 թվականին արգելափակել էր Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո աջակցության տրամադրումը՝ պահանջելով միջոցներ հատկացնել նաև Ադրբեջանին, չնայած Բաքուն աջակցության համար չէր էլ դիմել հիմնադրամին։ Իտալիան և Հունգարիան եվրոպական այն երկրներից են, որոնց դեսպանատները Բաքվում նոյեմբերի 8-ին շնորհավորում են Ադրբեջանին հաղթանակի օրվա առթիվ։

Ադրբեջանն սպառազինություն է գնում Իտալիայից և Սերբիայից։ 2023 թվականին Ադրբեջանն ու Իտալիան պայմանագիր էին ստորագրել ռազմատրանսպորտային ինքնաթիռներ գնելու վերաբերյալ, իսկ Սերբիայի հետ Բաքուն 2024 թվականի փետրվարին շուրջ 300 միլիոն դոլարի պայմանագիր էր ստորագրել ինքնագնաց հաուբիցներ ու արկեր գնելու վերաբերյալ։

Բաքուն փորձում է նաև նշված երկրներին ներգրավել ԼՂ-ում «վերականգնողական» աշխատանքներին։ 2022 թվականին Ալիևն իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ աշխատանքների ծավալով թուրքական ընկերություններից հետո իտալականները երկրորդն են։ Հունգարիան ևս ներգրավված է այս քաղաքականության մեջ։

Հարկ է նշել նաև, որ Եվրոպայում Ադրբեջանից գազ ստացող երկրների ղեկավարները 2024 թվականի նոյեմբերին այցելել են Բաքու՝ մասնակցելու COP29 ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2024 թվականին այցելել է նաև Շուշի և մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության վեհաժողովին։ 

Այսպիսով՝ օգտվելով եվրոպական որոշ երկրների էներգետիկ խոցելիությունից՝ Բաքուն փորձում է էներգետիկ խաղաքարտերի միջոցով սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվներն առաջ մղել Եվրոպայում»,- եզրափակվում է հոդվածը: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/02/2025 22:40 Հայաստանը «Եվրատեսիլ 2025-ում» կներկայացնի Պարգը 16/02/2025 22:13 Newmag-ը հրատարակել է երգահան, բանաստեղծ Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն (Լուսանկարներ) 16/02/2025 21:39 Եթե վարորդն ապօրինի գործողություն է անում, նկարահանեք և ուղարկեք մեզ. Հայկ Մարության (Տեսանյութ) 16/02/2025 20:35 Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը «Mazda 6»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում․ կան վիրավորներ 16/02/2025 19:44 Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հավածում թույլ բուք է, Վարդենյաց լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց 16/02/2025 18:56 Լույս աշխարհ է եկել 2022թ.-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված լեյտենանտ Սարմեն Բեջանյանի քույրը` Ադրիանան 16/02/2025 18:32 Փետրվարի երրորդ տասնօրյակում ՀՀ-ում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները. Լևոն Ազիզյան 16/02/2025 18:01 Ժողովրդավարական իշխանությունը վարորդներին հրահանգում է տրանսպորտից իջեցնել բոլոր նրանց, ովքեր բոյկոտում են. Արթուր Չախոյան (Տեսանյութ) 16/02/2025 17:36 Գեղարքունիքիում «Զիլ 131» բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել․ վարորդի մահացել է, կա վիրավոր 16/02/2025 17:27 Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Audi»-ի շարժիչի հատվածում 16/02/2025 16:20 Կենսաթոշակային ֆոնդերի շահառուները հնարավորություն ունեն ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև. Ծովինար Վարդանյան 16/02/2025 16:10 Արցախի կորուստը, ՀՀ-ում իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեց կռիվ տվող մտավորականին՝ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանը ցավակցել է 16/02/2025 15:17 Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի. Ռոբերտ Քոչարյան 16/02/2025 14:18 Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է, ով մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանը. Արման Թաթոյան 16/02/2025 14:12 Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող անվերապահ աջակցությունը. Փաշինյան 16/02/2025 14:06 Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներիներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները 16/02/2025 13:19 Կառուցողական, աշխատանքային և բարեկամական․ Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին 16/02/2025 12:32 Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր 16/02/2025 12:01 Մահացել է Ավետիք Իշխանյանը 16/02/2025 11:32 Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի և «Մակարով» տեսակի ատրճանակ 16/02/2025 10:50 Հերթական սխալ տեղեկությունը՝ ապօրինի ձեռքբերված և ՀՀ-ին փոխանցված Range Rover մեքենայի մասին. 10,2 մլն դրամի փոխարեն աճուրդի է դրվել 5,5-ով. Առաքելյան 16/02/2025 10:16 Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 16/02/2025 09:56 Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա». Աբրահամյան 16/02/2025 09:40 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 15/02/2025 23:24 Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի արտգործնախարարի միջև․ պայմանավորվել են փոխգործակցել՝ լուծելու համար կուտակված խնդիրները 15/02/2025 22:55 2023-ի ագրեսիայի ժամանակ ադրբեջանական բանակը, արցախցիների «չկռվելու» պայմաններում, միայն պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004 15/02/2025 22:10 Օզենա․ Հիվանդությամբ ավելի հաճախ տառապում են կանայք և փոքր երեխաները 15/02/2025 21:52 Զախարյանն ընդգրկվել է Ռեալ Սոսյեդադի հայտացուցակում 15/02/2025 21:36 «Արարատը» պայմանագիր է կնքել գվինեացի ֆուտբոլիստների հետ 15/02/2025 21:23 Խոշոր վթար Այգավանում․ 18-ամյա ուղևորին հատուկ տեխնիկայի միջոցով են դուրս բերել մեքենայից 15/02/2025 20:58 Թանկ սակագինը Երևանի տրանսպորտի միակ խնդիրը չէ․ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե 15/02/2025 20:38 Փաշինյանը Ֆինլանդիայի նախագահի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները 15/02/2025 20:05 Նստակյաց ապրելակերպի հետևանքով առաջացող հիվանդություններ. Ինչպե՞ս են արտահայտվում 15/02/2025 19:41 Իտալիայում կարծում են, որ Ուկրաինայում պետք է խաղաղապահ առաքելություն տեղակայվի, որի կազմում կլինեն Հնդկաստանի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներ 15/02/2025 19:17 Հասարակության բոլոր շերտերում զայրույթի և բողոքի էներգիա է կուտակվել 15/02/2025 18:56 Վաշինգտոնի ուշադրությունը Հարավային Կովկասի հանդեպ ոչ թե մեծանում է, այլ փոքրանում է արդեն վաղուց. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ) 15/02/2025 18:47 Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուի հետ «խաղաղության գործընթացն» է քննարկել 15/02/2025 18:27 Մյունխենում պաշտոնական ճաշ է մատուցվել 15/02/2025 18:11 Հերթում հաջորդը Նիկոլ Փաշինյանն է․ Լիլիթ Գալստյան 15/02/2025 17:49 Իշխանախումբը կարող է վերջնականապես զրկվել իր ամերիկյան հովանավորներից․ Արմեն Աշոտյան 15/02/2025 17:30 Տեր Հակոբին տեղափոխել են Երևան՝ Այրվածքաբանության կենտրոն․ Նոր մանրամասներ Մարտունիում եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից 15/02/2025 17:23 Շինուհայր-Հարժիս-Սիսիան ճանապարհին բուք է 15/02/2025 17:08 Գերմանիայի կանցլերը դեմ է առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցելուն 15/02/2025 16:40 Փաշինյանը Մյունխենում Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ է հանդիպել 15/02/2025 16:28 Թրամփի և Իլոն Մասկի որոշմամբ աշխատանքից ազատվել են ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային գործակալության հարյուրավոր աշխատակիցներ 15/02/2025 16:03 Հայաստանը հեռանկարային է համարում Նիդերլանդների հետ ռազմական վարժանքները, փորձի փոխանակումը 15/02/2025 16:00 Ճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն (Տեսանյութ) 15/02/2025 15:57 Հանրապետությունում սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա 15/02/2025 15:55 Փաշինյանը Նորվեգիայի վարչապետի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր (Տեսանյութ) 15/02/2025 15:50 Կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը 15/02/2025 15:47 Հայաստանի գրողների միությունը հրապարակել է նախագահության ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները 15/02/2025 15:34 Պայթյուն՝ Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը․ հոգևորականը տեղափոխվել է հիվանդանոց 15/02/2025 15:22 Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով համագործակցությանը 15/02/2025 15:10 Կիպրոսի նախագահը նախատեսում է առաջիկայում այցելել Երևան 15/02/2025 14:54 Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ (Տեսանյութ) 15/02/2025 14:32 Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրք է սահմանել 15/02/2025 14:26 Մխիթար Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին 15/02/2025 14:26 Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ 15/02/2025 13:37 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ, քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը 15/02/2025 13:26 Գևորգ Պապոյանը հերթական անգամ սուտ և մանիպուլյատիվ տեղեկատվություն է հրապարակում. ՀՀ ընդհանուր պարտքը կազմում է 12 միլիարդ դոլար. Արմեն Եղիազարյան 15/02/2025 13:22 ՀՀ-ում 15-17 տարեկանների շրջանում չարորակ նորագոյացությունների առաջնակի հիվանդացության ցուցանիշը աճել է 135.9%-ով. այսօր երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 15/02/2025 12:40 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 15/02/2025 12:10 Գյումրին վերջին մեխը կարող է լինել հակահայկականության դագաղին․ Արկադի Գրիգորյան 15/02/2025 12:00 ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մասին 15/02/2025 11:46 Եղվարդից դեպի Զովունի տանող ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել․ կա տուժած 15/02/2025 11:34 Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների ժամանակահատվածն է, այլ նաև հերոսությունների և սխրանքի. Բագրատ Սրբազանի կոչը 15/02/2025 11:32 Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը կեղծ ժողովրդավարներին էր վերաբերում, նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան 15/02/2025 11:19 Տեսնես ի՞նչ էին զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները, երբ ԱՄՆ փոխնախագահը խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին. Տիգրան Աբրահամյան 15/02/2025 11:07 Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Եվրոպային իր արժեքներից հրաժարվելու համար (Տեսանյութ) 15/02/2025 10:47 ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում, Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է 15/02/2025 10:26 Ադրբեջանի դատախազությունը հայտնել է՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին արցախցիների կողմից սպանվել է 205, վիրավորվել 1004 ադրբեջանցի. Առաքելյան 15/02/2025 10:12 Ռուբեն Մխիթարյանի դեմ իշխող ուժի անդամներն ու համախոհները uանձազերծել են համացանցային արշավ, որի նպատակն ընտրությունների տապալումն է․ Ռուբեն Մելիքյան 15/02/2025 10:00 Սուրբ Սարգսի տոնն է 15/02/2025 09:48 Հրդեհ՝ չգործող կարի արտադրամասում 15/02/2025 09:16 Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը՝ ճանապարհներին 15/02/2025 09:14 «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը մտահոգված է հանրային տրանսպորտի ուղևորների կողմից իրականացվող բոյկոտով 15/02/2025 09:12 «Հրապարակ». Սամվել Բաբայանի թիմակիցն աշխատում է ՀՀ ԿԸՀ-ում, որն ապաքաղաքական մարմին է, սակայն խառնվում է քաղաքական կյանքին 15/02/2025 09:10 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել 15/02/2025 09:08 «Հրապարակ». Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետևից, հրաժարվում են նրանից 15/02/2025 09:06 «Փաստ». Փաշինյանի իշխանությունը պարզապես զբաղված է նաև գույքահարկով քաղաքացիների գրպանը մտնելով 15/02/2025 09:04 «Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է մինչև Գյումրու ընտրություններ լծվել ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործին 15/02/2025 09:03 «Հրապարակ». Ինչու են մայրաքաղաքի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգել՝ չգնալ աշխատանքի 15/02/2025 08:58 «Փաստ». Մեր բնակչության մեծ մասի վրա այլևս չեն ազդում փաշինյանական «կտերը» 15/02/2025 08:55 «Ժողովուրդ». Սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ 15/02/2025 08:53 «Հրապարակ». Աշխարհն այսօր հրաժարվում է Ուկրաինայից, որ Ռուսաստանի հետ վերականգնի հարաբերությունները, հայերը գնում են ճիշտ հակառակ ուղղությամբ 15/02/2025 00:06 «Փաշինյան Նիկոլ, ուշադիր եղիր․ Գյումրու քաղաքապետարանում՝ հենց քո թեկնածուի թիմում քո չսիրած քրեական ենթամշակույթի տարրեր են ի հայտ գալիս»․ Ռուբեն Մխիթարյան 14/02/2025 22:30 Երկրորդ հղիության գրագետ պլանավորում. Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 14/02/2025 22:15 Քաղաքապետարանում հաշվել են՝ հունվարի 1-ից հետո քանի քաղաքացի է տոմսային փաթեթ գնել 14/02/2025 21:50 Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել կրճատել ռազմական ծախսերը 14/02/2025 21:33 Առանց ռազմաքաղաքական հավասարակշռության վերականգման՝ Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղությունն անհնար է․ Վարդան Ոսկանյան 14/02/2025 21:13 Պուտինն ու Թրամփն իրենց օգնականներին հանձնարարել են փոխգործակցել 14/02/2025 21:00 Փաշինյանը Մյունխենում վերլուծական կենտրոնի նախագահ Փերթլի հետ քննարկել է՝ ինչպես բարելավել Հայաստանի ներդրումային միջավայրը 14/02/2025 20:46 ՊՆ-ն ներկայացնում է Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ շփումները 14/02/2025 20:29 Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր 14/02/2025 20:11 «Նիկոլը քաղաքի դոտացիան իր հոր տնից չի բերել, դա մեր բոլորի հարկերից գոյացած գումարն է»․ Ռուբեն Մխիթարյանը բացահայտում է ՔՊ-ի ԺՊ-ի մանիպուլյացիան ու դիմում գյումրեցիներին (Տեսանյութ) 14/02/2025 20:00 «Միշտ վառ պահեք հավատքի լույսը, ձեր սրտերում կրեք սերը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ 14/02/2025 19:37 Ամերիկան ու ԵՄ-ն առավելագույն ռազմական օգնությունը, որ տրամադրելու են Հայաստանին, կծու չիլիով չիպսն ու ֆրանսիական կրուասանն է լինելու 14/02/2025 19:21 Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը 14/02/2025 19:01 Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ է հանդիպել 14/02/2025 18:41 ԱՄՆ-ում տարբեր կարծիքներ կան Ուկրաինայի սահմանների վերաբերյալ

Տվյալ բաժնի վերջին նյութերը