![Հարցվածների 51% -ը հավատում է, որ ՀՀ-ն առաջիկա 10 տարում հնարավորություն կունենա անդամակցելու ԵՄ-ին](https://www.aysor.am/news_images/795/2383265_1/hh_em.thumb.png)
29/01/2025 13:44
Հարցվածների 51% -ը հավատում է, որ ՀՀ-ն առաջիկա 10 տարում հնարավորություն կունենա անդամակցելու ԵՄ-ին
Հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների 51%-ը հավատում է, որ ՀՀ-ն առաջիկա 10 տարվա ընթացում հնարավորություն կունենա անդամակցելու Եվրոպական Միությանը։
Ի տասախան GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցին, թե դուք անձամբ հավատո՞ւմ եք, որ ՀՀ-ն առաջիկա 10 տարվա ընթացում հնարավորություն կունենա անդամակցելու Եվրոպական Միությանը, 40%-ը պատասխանել է, որ չի հավատում։ 9 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Հարցման տվյալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց GALLUP International association-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը, ով նշեց, որ հարցումն իրականացվել է հունվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1100 ՀՀ քաղաքացի։