![Մարդու մոտ հաճախ խղճահարություն ու նողկանք է առաջանում այս գործընթացներին հետևելիս. Մամիկոն Ասլանյանը բողոքարկելու է դատարանի որոշումը](https://www.aysor.am/news_images/795/2383255_1/capture.thumb.jpg)
29/01/2025 13:32
Մարդու մոտ հաճախ խղճահարություն ու նողկանք է առաջանում այս գործընթացներին հետևելիս. Մամիկոն Ասլանյանը բողոքարկելու է դատարանի որոշումը
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վստահեցնում է՝ բողոքարկելու են Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով ինքը մեղավոր է ճանաչվել։
«Ցանկացած դեպքում պետք է բողոքարկենք դատարանի որոշումը։ Մեծ հաշվով, այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեինք։ Մարդու մոտ հաճախ խղճահարություն ու նողկանք է առաջանում այս գործընթացներին հետևելիս։ Քանի ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պետք է բողոքարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը։
Հաշվակցելով կալանքի տակ անցկացրած ժամկետը, Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: