![Պապոյանն ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին](https://www.aysor.am/news_images/795/2383173_1/475185397_1042810404555009_3434722727792785455_n.thumb.jpg)
29/01/2025 12:33
Պապոյանն ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական շուկայում ավիաընկերության առաջիկա գործունեությանը և Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նոր երթուղիների մշակման, Հայաստանում չվերթների ավելացման հնարավորություններին, ինչպես նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մշակել և հայկական կողմին ներկայացնել առաջարկների և գործողությունների քարտեզ, որոնք կքննարկվեն և ըստ առաջնահերթությունների կկայացվեն որոշումներ։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: