![Քաղաքապետարանն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում տրանսպորտի սակագնի հարցն է](https://www.aysor.am/news_images/795/2383289_1/qaxaqapetaran.thumb.jpg)
29/01/2025 13:47
Քաղաքապետարանն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում տրանսպորտի սակագնի հարցն է
Հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։
Նիստի օրակարգում հետևյալ փոփոխություններն են.
ուղևորության մեկ տոմս (ֆիզիկական կամ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում)՝ 150 ՀՀ դրամ,
անսահմանափակ փաթեթների երկարացում. 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: