![«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը հանվել է գրանցումից. ԿԲ](https://www.aysor.am/news_images/795/2383446_1/555.thumb.jpg)
29/01/2025 18:07
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը հանվել է գրանցումից. ԿԲ
Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել․
«Հիմք ընդունելով ՀՀ սնանկության դատարանի «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկի» հաշվեկշիռը հաստատելու մասին 2025 թվականի հունվարի 09-ի որոշումը, ղեկավարվելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներով ՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր թիվ 11Ա որոշմամբ 2025 թվականի հունվարի 29-ից «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ին հանել է գրանցումից և, համապատասխանաբար, վերջինս համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած»: