![11.3% -ը առաջիկա ԱԺ ընտրություններին իր ձայնը կտա ՔՊ-ին, 6.8%-ը՝ ԴՕԿ-ին, 27.2%-ը նշել է, որ չի մասնակցի ընտրություններին. Գելափ](https://www.aysor.am/news_images/795/2383308_1/aj.thumb.jpg)
29/01/2025 14:21
11.3% -ը առաջիկա ԱԺ ընտրություններին իր ձայնը կտա ՔՊ-ին, 6.8%-ը՝ ԴՕԿ-ին, 27.2%-ը նշել է, որ չի մասնակցի ընտրություններին. Գելափ
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք» GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցին ի պատասխան՝ քաղաքացիների 11.3% -ը պատասխանել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
Հարցվածների 6.8%-ը նշել է, որ իր ձայնը կտա ԴՕԿ-ին, 6.5%-ը՝ «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին՝ 2.4%-ը, 2.3% «Պատիվ ունեմ» դաշինքին։
27.2%-ը նշել է, որ չի մասնակցի ընտրություններին, 15.4%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 13.3%-ը ասել է, որ ոչ մեկին չի ընտրի։