![Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ. այս համոզմանն է հարցված քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 60%-ը](https://www.aysor.am/news_images/795/2383216_1/aram_navasardyan.thumb.jpg)
29/01/2025 13:15
Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ. այս համոզմանն է հարցված քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 60%-ը
Հայաստանը, ընդհանուր առմամբ, շարժվում է սխալ ուղղությամբ. այս համոզմանն է հարցված քաղաքացիների մեծամասնությունը՝ 38.8%-ը։
GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցմանն ի պատասխան 19.7%-ը նշել է՝ ավելի շատ սխալ ուղղությամբ։
Հարցման տվյալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց GALLUP International association-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը, ով նշեց, որ հարցումն իրականացվել է հունվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1100 ՀՀ քաղաքացի։
Հայաստանն, ընդհանուր առմամբ, շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ հարցին 14.7%-ն ասել է, որ ավելի շուտ ճիշտ ուղղությամբ, իսկ 9.5%-ը ճիշտ ուղղությամբ։