![Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը քաղաքացիները համարում են անվտանգությունը, ապա սահմանների հստակեցումը](https://www.aysor.am/news_images/795/2383239_1/arman_navasardyan2.thumb.jpg)
29/01/2025 13:30
Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը քաղաքացիները համարում են անվտանգությունը, ապա սահմանների հստակեցումը
Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը ՀՀ քաղաքացիները համարում են անվտանգությունը։
GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցին ի պատասխան, թե որո՞նք են այսօր Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրները՝ 39.5%-ը նշել է անվտանգությունը։
21.0% -ը սահմանների հստակեցման խնդիրներն է նշել, 15.6%-ը՝ պատերազմի վտանգը, 14.0%-ը նշել է տնտեսական խնդիրները, 9,7 %-ը հասարակական տրանսպորտի խնդիրներն է նշել, 9,5 տոկոսը՝ գնաճը։
Հարցման տվյալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց GALLUP International association-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը, ով նշեց, որ հարցումն իրականացվել է հունվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1100 ՀՀ քաղաքացի։