![Սովորել ենք միևնույն դասարանում. Արմեն Սարգսյանը ցավակցել է լրագրող Արմեն Դուլյանի մահվան կապակցությամբ](https://www.aysor.am/news_images/795/2383344_1/armen_sargsyan_jpg1.thumb.jpg)
29/01/2025 14:51
Սովորել ենք միևնույն դասարանում. Արմեն Սարգսյանը ցավակցել է լրագրող Արմեն Դուլյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է լրագրող Արմեն Դուլյանի մահվան կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացա լրագրող, հեռուստա և ռադիոմեկնաբան, իմ համադասարանցի Արմեն Դուլյանի անժամանակ մահվան մասին:
Արմենը և ես սովորել ենք միևնույն դասարանում: Նա միշտ աչքի է ընկել իր ինքնատիպ ոճով, գրագետ ու անաչառ խոսքով:
Որտեղ էլ աշխատել է Արմենը, մշտապես առանձնացել է իր սուր լրագրողական ոճով, քննադատական մտածողությամբ և մտքի պարզությամբ։
Կորստի այս ծանր պահին ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Արմեն Դուլյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և կիսում նրանց վիշտը»,- ասվում է ցավակցական ուղերձում։