![Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն](https://www.aysor.am/news_images/795/2383519_1/475743716_1172447641553063_5930509670050248895_n.thumb.jpg)
29/01/2025 19:48
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:
Չեմպիոն դարձավ գրոսմայստեր Արամ Հակոբյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6 միավոր:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեցին 5.5 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:
Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 5-րդ:
Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը:
Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Վոլոդյա Թորոսյանը։
Հատուկ մրցանակներ է սակմանել նաև «Chessify» ընկերությունը (1-3 տեղեր, կանանց լավագույն արդյունք, մինչև 18 տարեկան պատանիների լավագույն արդյունք և վետերանների լավագույն արդյունք):
Մինչև 18 տարեկան պատատիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Ռոբերտ Փիլիպոսյանը: