![Թրամփն արգելել է երեխաների սեռափոխության վիրահատությունների ֆինանսավորումը](https://www.aysor.am/news_images/795/2383151_1/fotoram_io_2025_01_29t112851_835.thumb.jpg)
29/01/2025 12:07
Թրամփն արգելել է երեխաների սեռափոխության վիրահատությունների ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որն արգելում է անչափահասների սեռափոխության հետ կապված բժշկական պրոցեդուրաների դաշնային ֆինանսավորումը և կարգադրում է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նման վիրահատությունները, ասվում է պետության ղեկավարի՝ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
«Բժիշկներն ամբողջ երկրում անդամահատում և ստերիլիզացնում են աճող թվով երեխաների՝ կեղծ պատրվակով, որ նրանք կարող են փոխել իրենց սեռը մի շարք անդառնալի բժշկական միջամտությունների միջոցով: Այս վտանգավոր միտումին պետք է վերջ դրվի»,- ասել է Թրամփը։
Փաստաթղթի համաձայն՝ արգելվում է պետական միջոցներն օգտագործել 19 տարեկանից ցածր անձանց սեռափոխությանն ուղղված վիրահատությունների կամ հորմոնալ բուժման համար։
Թրամփը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը վերանայել երեխաների գենդերային դիսֆորիայի բուժման վերաբերյալ առաջարկությունները և 90 օրվա ընթացքում ներկայացնել նոր զեկույց։
Հրամանագիրը նաև պահանջում է, որ դաշնային ֆինանսավորում ստացող առողջապահական ծառայություններ մատուցողները դադարեցնեն նման ծառայություններ մատուցելը:
«Միացյալ Նահանգներն այլևս չի հովանավորի կամ աջակցի, այսպես կոչված, երեխաների «անցումներին» մի սեռից մյուսը»,- ընդգծել է նախագահը։