![Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ «Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա»](https://www.aysor.am/news_images/795/2383316_1/alen_simonyan.thumb.jpg)
29/01/2025 14:26
Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ «Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա»
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի հայտարարել, որ «Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա»։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հերքում է տարածել մամուլում շրջանառվող տեղեկության վերաբերյալ։
««Ժողովուրդ» օրաթերթում հրապարկված ու մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Ալեն Սիմոնյանը Բալթյան երկրների խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեզ և բալթյան երկրների համար լավ լինի, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։