![«Հրապարակ». Բագրատ Սրբազանի հետ զրույցից հետո Արցախցի պրակտիկանտին կանչել ու հայտնել են, որ փորձաշրջանը չի անցել](https://www.aysor.am/news_images/795/2383036_1/photo_2022_08_23_10_51_15.thumb.jpg)
29/01/2025 09:01
«Հրապարակ». Բագրատ Սրբազանի հետ զրույցից հետո Արցախցի պրակտիկանտին կանչել ու հայտնել են, որ փորձաշրջանը չի անցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի՝ Իրան կատարած այցը, պարզվում է, հետևանքներ է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկի համար։ Օդանավակայանում փաստաթղթային ստուգումն անցնելիս Սրբազանը, սովորության համաձայն, բարևել, շփվել է աշխատողների հետ, նրանց որպիսությունն է հարցրել:
Օդանավակայանում փորձաշրջան անցնող արցախցի երիտասարդի խոսքից նա գուշակել է, որ արցախցի է, և նրա հետ մի քանի րոպե ավելի է զրուցել, իսկ վերջում նվիրել է մի փոքրիկ խաչ։ Սա ֆիքսել են մյուս աշխատակիցները, հավանաբար՝ զեկուցել վերադասին, նույն օրը երիտասարդին կանչել ու հայտնել են, որ ինքը փորձաշրջանը չի անցել, անգամ պարզաբանում չեն տվել՝ ասելով, որ ինքը գիտի, թե ինչու»։