![Դավթաշենի կամրջի վրա «BMW»-ի վարորդի ինքնազգացnղությունը վատացել է, դուրս է եկել ավտոմեքենայից և մահացել. Shamshyan](https://www.aysor.am/news_images/795/2383115_1/capture.thumb.jpg)
29/01/2025 11:22
Դավթաշենի կամրջի վրա «BMW»-ի վարորդի ինքնազգացnղությունը վատացել է, դուրս է եկել ավտոմեքենայից և մահացել. Shamshyan
Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի վրա դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները կամրջի մոտ հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը՝ Երևանի բնակիչ 75-ամյա Հրաչիկ Ա.-ն, ավտոմեքենան վարելիս է եղել, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է, կայանել է այն, դուրս եկել ավտոմեքենայից և մահացել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: