![Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն․ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար](https://www.aysor.am/news_images/795/2383540_1/f679a5c8f89acc_679a5c8f89b15.thumb.jpg)
29/01/2025 20:51
Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն․ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն, News.am-ին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին:
Ճշտող հարցին՝ արդյոք բոյկոտին միացած քաղաքացիները տուգանվելո՞ւ են, Գալջյանը փակագծեր չի բացել. «Կհայտարարվի այդ մասին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորության համար վճարեն 150 դրամ:
Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ դեմ են այս որոշմանը և միանալու են բոյկոտին: