![«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է դպրոցական բաժանորդային ծրագրով](https://www.aysor.am/news_images/796/2385766_1/475791765_938830071772541_2072976667721579323_n.thumb.jpg)
04/02/2025 13:16
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է դպրոցական բաժանորդային ծրագրով
Հայաստանի պատմության թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, այսուհետ կարող են դիտել դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Այցելության ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել թանգարան այցից առնվազն 7 օր առաջ (հեռ.՝ 010582761, 055520691):
Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի մարտի 21-ը:
Հիշեցնենք, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը»: