04/02/2025 17:52
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Ուկրաինայում է
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ գտնվում է Ուկրաինայում։
«Ես Կիևի էլեկտրական ենթակայանում եմ, որը Ուկրաինայի էներգետիկ համակարգի կարևոր մասն է՝ անհրժեշտ միջուկային անվտանգության համար»,- գրել է Գրոսսին Х-ում։
Նշենք, որ օրերս ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում շուտով նախատեսվում է անձնակազմի փոփոխություն։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, հունվարին կադրերի ռոտացիա է տեղի ունեցել Խմելնիցկի ատոմակայանում, նաև Չեռնոբիլում։
«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն իր հերթին հայտարարել էր, որ Գրոսսին մտադիր է փետրվարի առաջին կեսին այցելել նաև Ռուսաստան՝ միջուկային օբյեկտների անվտանգության վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։