![Աբովյան քաղաքում թալանել են բակում կայանված «Chevrolet Volt»-ը՝ պատճառելով խոշոր չափի վնաս](https://www.aysor.am/news_images/796/2385795_1/3.thumb.jpg)
04/02/2025 14:46
Աբովյան քաղաքում թալանել են բակում կայանված «Chevrolet Volt»-ը՝ պատճառելով խոշոր չափի վնաս
Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտոմեքենայի հերթական թալանման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի 7-րդ շենքի բակում կայանված ավտոմեքենան թալանել են:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ թալանել են նշված շենքի բնակչին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան՝ տուժողին պատճառելով մոտ 3 միլիոն դրամի վնաս: