![Հայկական 14 ընկերություն մասնակցում է Մոսկվայում ընթացող «ПРОДЭКСПО 2025» ցուցահանդեսին](https://www.aysor.am/news_images/796/2386173_1/475803096_1047720990730617_2582724149182389265_n.thumb.jpg)
05/02/2025 11:24
Հայկական 14 ընկերություն մասնակցում է Մոսկվայում ընթացող «ПРОДЭКСПО 2025» ցուցահանդեսին
Հայկական14 ընկերություն մասնակցում է Մոսկվայում փետրվարի 3-ից 7-ն ընթացող «ПРОДЭКСПО 2025» սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսին։
Նրանք ներկայացնում են իրենց արտադրանքը երկու միասնական մասնագիտացված տաղավարներում։
«ПРОДЭКСПО 2025»-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։
Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 2195 ներկայացուցիչ` 30 երկրից։