![Հաճարով փլավի հետ հավի ազդր է տրվում, մակարոնով փլավի հետ՝ տավարի մսով քյաբաբ. Մանրամասներ՝ կարգապահական վաշտի առօրյայից](https://www.aysor.am/news_images/796/2387739_1/2025_02_09_115517.thumb.png)
09/02/2025 11:51
Հաճարով փլավի հետ հավի ազդր է տրվում, մակարոնով փլավի հետ՝ տավարի մսով քյաբաբ. Մանրամասներ՝ կարգապահական վաշտի առօրյայից
Կարգապահական վաշտերում ճաշացանկը թարմ է, հագեցած և առողջ։ Զինծառայողները սնվում են նույն պարբերականությամբ, տաք ուտեստների կողքին աղցանների տեսականին է, հյութն ու միրգը. Պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կարգապահական վաշտերի առօրյայից։
«Այսօր նախատեսված է սոլյանկա և բորշչ ապուր։ Որպես երկրորդ ճաշատեսակ դրված է հաճարով փլավը, հետը տրվում է հավի ազդր՝ ջեռոցում, մակարոնով փլավի հետ նախատեսված է տավարի մսով քյաբաբը»,-ներկայացնում է խոհարարը։