![Սևանում «Lada Priora»-ում պայթյուն է եղել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար](https://www.aysor.am/news_images/796/2387850_1/capture.thumb.png)
10/02/2025 10:47
Սևանում «Lada Priora»-ում պայթյուն է եղել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել և կա տուժած քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Յուրի Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «թիկնային, գոտկային և գլուետալ շրջանների բազմակի բեկորային վնասվածքներ, թափանցող հարցականով» վնասվածքներ ախտորոշմամբ:
Դեպքի վայրում հայտնբերվել է «ՎԱԶ 21124» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ վնասված։ Ավտոմեքենայի կողքին հայտնբերվել են արնանման հետքեր, կոտրված ապակիներ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։