Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

10/02/2025 10:19

Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են. Նիկոլ Փաշինյանի հոդվածը


Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի: Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում:

Քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է:

Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա

Ցանկացած անաչառ դիտորդ կարող է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս հարցում տարընթերցման ոչ մի տեղ չի թողել: Բազմիցս հայտարարել եմ, եւ հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով: Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացի բազային սկզբունք: 

Նաեւ այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետեւ վերը նշված կանոնակարգը արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը եւ սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական եւ առարկայական հնարավորություն կա: Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա իհարկե չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը): Հետեւաբար՝ Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են: 

Արդյո՞ք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը 

Հայաստանի Հանրապետությունը իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սա ընդ որում, ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որը վիճարկելն իսկ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ:

Եվ այո, եւ ոչ: Ոչ, որովհետեւ, ինչպես վերը պարզաբանեցի, Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի:  Այո, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ: Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձեւակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»: Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ:

Լուծումներ

Այս իրադրության լուծումները դրված են սեղանին եւ դրանք գեներացվել են հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում: Նախ՝ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլեւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը: Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբեւէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ եւ հասունացած է ստորագրելու համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է համապարփակ լուծումներ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան եւ միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: 

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը եւ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը բնականոն եւ կառուցողական աշխատում են: Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա եւ ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից եւ էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից եւ հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլեւ չի հրաժարվելու այս ճանապարհից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ վարչապետ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11/02/2025 23:15 Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան ՀՀ իշխանությունները, որ մի կողմից՝ Արցախը հանձնեն թշնամուն, մյուս կողմից՝ բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ Բեգլարյան 11/02/2025 22:46 60-ամյա տղամարդը կոտրել է Շենգավիթում կայանված «ՎԱԶ 2107»-ի ապակին, գողացել նվագարկիչը 11/02/2025 22:28 Միջնախասրտային միջնապատի կառուցվածքային խանգարում․ հայտնաբերվում է միայն սրտի ՈՒՁՀ-ի ժամանակ 11/02/2025 22:10 Ռուսաստանի արտգործնախարարությունում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ 11/02/2025 21:52 Երևանյան լճում 68-ամյա տղամարդ է խեղդվել 11/02/2025 21:30 Որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու․ Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ) 11/02/2025 21:09 Վերջին 6 տարիներին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով՝ կազմելով 67 միլիարդ դոլար․ Սա ազգային անվտանգության խնդիր է․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 11/02/2025 20:54 Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» 11/02/2025 20:21 Վոլոդինը հայտարարել է՝ Կոնգրեսից պահանջելու են այն մարդկանց անունները, ում ֆինանսավորել է USAID-ն, ցուցակն էլ տրամադրելու են Անվտանգության դաշնային ծառայությանը 11/02/2025 20:05 Մամայիս, պապայիս արև՝ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյան 11/02/2025 19:49 Գերագույն գլխավոր կեղծարարը երկու ամիս առաջ ասում էր, թե 1994 թվականից բանակցել ենք «Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու» շուրջ, այսօր էլ հայտարարում է, թե Հայդատական, պահանջատիրական ենք եղել․ Զուրաբյան 11/02/2025 19:21 Գորիս-Կապան ճանապարհը դուք եք հանձնել, Տավուշի գյուղերի հանձնումը ձեր ձեռքի սև գործն է, Արցախը ստորագրությամբ եք հանձնել, այս արյունը դուք եք հեղել․ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին ու նրա թիմակիցներին 11/02/2025 19:13 «Երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակից»․ ՊՆ-ն՝ Պապիկյանի ու Հնդկաստանի պաշտպանության նախարարի հանդիպման մասին 11/02/2025 18:58 Եվրամիությունից եկած պատվիրակությունն ԱԳՆ-ում էր 11/02/2025 18:47 2014-ից սկսած՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը եվրաինտեգրվում են․ Ոչ միայն չեն անդամակցել ԵՄ-ին, այլև բախվել են տնտեսական ճգնաժամերի, ներքին անկայունության և լրջագույն անվտանգային մարտահրավերների 11/02/2025 18:32 Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, հայ գերիների ազատ արձակման հարցերը (Տեսանյութ) 11/02/2025 18:09 Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի՝ կարելի է բերել պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց դա անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ 11/02/2025 17:51 Այսօր Վաշինգտոնից մասնավոր ինքնաթիռ է ժամանել Մոսկվա․ Լուրերը, թե Ռուսաստան է եկել Թրամփի բանագնացը, ոչ հաստատվում են, ոչ էլ հերքվում 11/02/2025 17:32 Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ ոչ կոշտ դիմադրության պայմաններում գնալ պատերազմական ճանապարհով․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 11/02/2025 17:00 Փաշինյանը ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին 11/02/2025 16:43 Բաքվում «Ռուսական տունը» հայտարարել է՝ Ադրբեջանի պահանջով դադարեցնում է իր գործունեությունը 11/02/2025 16:25 Դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է 11/02/2025 16:16 «Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում». Արցախի պատգամավորը՝ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի և Արցախում «հեղաշրջման համաձայնության» մասին 11/02/2025 16:01 Աշխարհում կա 1, առավելագույնը 2 կամ 3 պետություն և ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները իրենց թույլ չեն տալիս ասել «սրանք». Աննա Հակոբյան 11/02/2025 15:53 Այսօր Ալեն Սիմոնյանը լիուլի առիթ է տվել՝ իրեն անարգանքի սյունին գամելու. Քաղաքագետ 11/02/2025 15:28 Հայաստանի համար դժվար կլինի մոտենալ ԵՄ-ին և միևնույն ժամանակ մնալ ԵԱՏՄ անդամ, ինչ-որ պահի պետք է որոշում կայացնեք. Գալուզին 11/02/2025 15:18 Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ 11/02/2025 15:09 Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, ստորագրահավա՞ք սկսենք. Գառնիկ Դանիելյանը զվարճացրեց ԱԺ-ին (Տեսանյութ) 11/02/2025 15:03 «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԵՄ-ին ՀՀ անդամակցության նախաձեռնությանը 11/02/2025 14:56 Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը, էսօր ասում եք՝ «մնայիք ու կռվեիք»․ Հովհաննիսյան 11/02/2025 14:49 ԵՄ-ն ունի Հայաստանի կարիքը, մենք ԵՄ-ի համար շատ արժեքավոր ենք. Արտակ Զեյնալյան 11/02/2025 14:44 Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը 11/02/2025 14:22 Հայտարարագրման համակարգի փորձանքների մասին՝ 10 օրում կանխիկի ծավալները ավելացել են 22 մլրդ դրամով. Առաքելյան 11/02/2025 14:02 ԵՄ էլ ո՞ր երկրում է իշխանությունը կարողանում ավագանու անդամներին զրկել լիազորություններից. պատգամավորը՝ Զեյնալյանին (Տեսանյութ) 11/02/2025 13:51 Ալավերդիում ոստիկանները քաղաքացուն հորդորել են շալվարն իջեցնել, ապա ծեծել են ու ձերբակալել 11/02/2025 13:39 Ավշարի գինու գործարանում հրդեհ չի եղել 11/02/2025 13:34 ՔՊ-ն իրականում եղել է ՀՅԴ, ուղղակի չենք անդամագրվել, որովհետև մտածել ենք՝ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իսկական դաշնակցականը. Փաշինյան (Տեսանյութ) 11/02/2025 13:27 ՀՀ-ն արտահայտելով ժողովրդի կամքը, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը. ՔՊ պատգամավոր 11/02/2025 13:23 ԱԺ-ն քննարկում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը 11/02/2025 13:14 ԶՊՄԿ-ն հրաժարվել է «Ինգո Արմենիայից». անորակ ծառայությո՞ւն, թե՞ «Սիլ ինշուրանսի» օգտին գործողություն 11/02/2025 13:11 Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ 11/02/2025 13:04 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (Տեսանյութ) 11/02/2025 13:01 Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա 11/02/2025 12:41 Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը. Պապիկյան 11/02/2025 12:32 Կարելի էր մնալ ու պայքարել, բայց դուք դուրս եկաք. Ալեն Սիմոնյանն՝ արցախցի լրագրողին (Տեսանյութ) 11/02/2025 12:29 Երևանի ավագանին նոր որոշում ընդունեց տրանսպորտով երթևեկող քաղաքացիների համար 11/02/2025 12:25 Երևանում հրդեհ է բռնկվել շինանյութի պահեստում 11/02/2025 12:22 Պաշտպանության նախարարների կոնկլավի մասնակիցները լուսանկարվել են 11/02/2025 12:16 Ռուսաստանի միջնորդության օրինակները զգացել ենք մեր մարմնի, մեր երեխաների մարմնի վրա. այդ ցավը դեռ չի անցել. Ալեն Սիմոնյան 11/02/2025 12:09 Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք առաջադրվեց 11/02/2025 12:02 Ռազմական էսկալացիայի վտանգը միշտ բարձր ենք գնահատում. ԱԺ նախագահ 11/02/2025 11:55 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հոդվածին 11/02/2025 11:51 «Անցած փորձը շատ վատ հուշեր է թողել». Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում, որ ՀՀ-ն կընդունի Մոսկվայի միջնորդական ջանքերը 11/02/2025 11:39 Մայր Աթոռից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը 11/02/2025 11:25 «Արծվաշենն ո՞ւր է». ՆԳՆ-ում ՀՀ ուրվագիծն են դրել, որում Արծվաշենը չկա (Տեսանյութ) 11/02/2025 11:21 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունվարի հաշվետվությունը 11/02/2025 11:19 Ռուսաստանից Վրաստան մուտքը փակվել է եղանակային պայմանների պատճառով 11/02/2025 10:57 Երևանում ուղևորափոխադրումների քանակը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հունվարին կազմել է 6 մլն 936 հազար 11/02/2025 10:51 «Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին․ կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից»․ The Washington Post 11/02/2025 10:45 Եթե Գորիկ Գուրգենիչը շարունակեր պաշտոնավարել, այս արհավիրքին մեր հայրենիքը չէր արժանանա. ԱԱԾ նախկին տնօրեն 11/02/2025 10:41 Վերջին շաբաթում մենք շատ առաջընթաց ենք գրանցել. աշխատում ենք ռուսների և ուկրաինացիների հետ. Թրամփ 11/02/2025 10:36 Հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում․ այրվել են ավտոպահեստամասեր, բակում կայանված «BMW»-ն 11/02/2025 10:32 Վարազդատ Հարությունյանն ընտրվել է փաստաբանների պալատի խորհրդի անդամ 11/02/2025 10:23 «Երբեք չհուսահատվել և հավատով շարժվել առաջ». Անուշը հաղթահարել է քաղցկեղը (Տեսանյութ) 11/02/2025 10:15 Ցերեկվա տևողությունը երկարել է մոտ 51 րոպեով. Սուրենյան 11/02/2025 10:10 «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի (Տեսանյութ) 11/02/2025 10:05 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ 11/02/2025 09:56 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 11/02/2025 09:42 Հարկ է, որ ի մի գան բոլոր պետական գործիչներն ու քաղաքական, հասարակական ուժերը, որքա՞ն կարելի է պատերի ու ստվերների տակ ծվարած՝ ոչինչ չասող կոչեր և ուղերձներ հնչեցնել․ Ասողիկ աբեղա Կարապետյան 11/02/2025 09:30 Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետի հետ 11/02/2025 09:26 Լարսի ճանապարհը բաց է 11/02/2025 09:24 «Ժողովուրդ». Երևանի ավագանու նիստի ժամանակ իշխանականների ու ընդդիմադիրների միջև հնարավոր բախումներ են լինելու 11/02/2025 09:22 «Հրապարակ». Ինչու են կրճատել աշխարհազորայինների վարձատրությունը 11/02/2025 09:20 «Փաստ». Ում կսատարեն աբխազահայերն առաջիկա ընտրություններում 11/02/2025 09:18 «Փաստ». ՔՊ-ականները բավականին ծանր են տանում, որ իրենք այլևս առաջվա ընկալումը չունեն 11/02/2025 09:16 «Ժողովուրդ». Ո՞վ է կազմակերպել և իրականացրել Եռաբլուրի հողերի վաճառքը՝ փնջով 11/02/2025 09:14 «Հրապարակ». Որքան վնաս է կրել գործարանը հրդեհի պատճառով 11/02/2025 09:12 «Ժողովուրդ». Գնդապետի դեմ հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է ՔԿ-ում 11/02/2025 09:10 «Հրապարակ». Ֆրանսիա մեկնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ «մերժված այցից» հետո 11/02/2025 09:05 Փաշինյանը Ելիսեյան պալատում ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին 11/02/2025 09:01 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում լայն թափով սկսել են կրկին ուսումնասիրել անհետ կորածների գործերը 11/02/2025 08:57 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանի կուսակցությունը վարչության կազմ է ընտրել 10/02/2025 22:38 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլն ավարտվել է 10/02/2025 22:22 Տատրա-Մատրա-Ֆատրա 10/02/2025 22:05 Ծեծկռտուք Երևանի հոսթելներից մեկում՝ Հնդկաստանի և Ռուսաստանի քաղաքացիների միջև 10/02/2025 21:47 Պուտինը կայցելի Չինաստան, Սի Ծինփինը՝ Ռուսաստան 10/02/2025 21:28 Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարները 10/02/2025 21:18 Լատվիացիներին կոչ են արել չայցելել Ռուսաստան և Բելառուս 10/02/2025 21:00 Երիկամներում քարերի առաջացման պատճառները 10/02/2025 20:40 «Արմավիր» ՔԿՀ-ի պետն ազատվեց աշխատանքից 10/02/2025 20:25 Ներազգային ավանդույթները քարուքանդ անող վայրի լիբերալիզմը փչացրեց մեր հասարակության համար շատ կարևոր՝ ներքին հարգանքի ինստիտուտը․ Արտակ Զաքարյան 10/02/2025 20:04 Ժաննա Անդրեասյանը ողջունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին 10/02/2025 19:48 Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 1-ին կբացվի․ News.am 10/02/2025 19:35 Ի՞նչ ծառայություններ են նախընտրել Viva-ի բաժանորդներն Ամանորին 10/02/2025 19:17 Երևանում 68-ամյա կինն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով 9-րդ հարկից 10/02/2025 18:57 Քննչական կոմիտեի նոր նախագահը հայտարարել է՝ կադրային փոփոխությունների անհրաժեշտություն կա 10/02/2025 18:41 Հայտնի են Հայաստանի ծանրամարտի առաջնության հաղթողները 10/02/2025 18:26 Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանի հետ է հանդիպել 10/02/2025 18:03 Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը․ «Հայաքվե» 10/02/2025 17:42 31-ամյա տղամարդը դանակով վնասել է Շիրակի բնակչի «ԶԻԼ» բեռնատարի անվադողերը, դիտմամբ այրել 150 խոտի հակ՝ պատճառելով 800 հազար դրամի վնաս

Տվյալ բաժնի վերջին նյութերը