օր
ամիս
տարի
Նոյեմբերի 19,
Երեքշաբթի
13/04/2023 17:41
Երևանի տրանսպորտային համակարգի խնդիրները Տիգրան Ավինյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Տիգրան Ավինյանը Ջոն Գալագերի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները։
13/04/2023 17:30
Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, թե՛ տնտեսական, թե՛ պատմական առումներով․ Արցախի ԱԳՆ
Արցախում, այդ թվում՝ օկուպացված հայկական Շուշիում, եկեղեցիների և այլ մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող վանդալիզմի և պղծման դեպքերը հանդիսանում են միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների մասին որոշման կոպիտ խախտումներ։
13/04/2023 17:18
Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք ու հետևողական արձագանքը կարևոր է. վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին:
13/04/2023 17:11
Արցախի նախագահին կից ստեղծվել է հակաճգնաժամային խորհուրդ
Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր։
13/04/2023 16:58
Ինքնասպանություն Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
13/04/2023 16:50
Պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
13/04/2023 16:35
Սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը. ԱԳ նախարար
Այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ ունենք, սահմանապահ ծառայությունն է իրականացնում հսկողությունը:
13/04/2023 16:30
Քննություն կնշանակվի, թերացողները կերևան. ԳՇ պետը՝ Տեղ գյուղում տեղի ունեցածի մասին (տեսանյութ)
Հարցին՝ իսկ ինչո՞ւ չի կատարվել՝ արձագանքեց․ «Իսկ ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»։
13/04/2023 16:26
Արցախի նախագահը ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Հանդիպմանը ներկա էին նաև Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:
13/04/2023 16:22
«Մեծ է հիասթափությունը, չենք հավատում մեզ և առաջնորդներին». Ռուբեն Վարդանյանը երիտասարդներին հորդորել է ձերբազատվել մտքից, թե իրենք բավարար ուժ ու կարողություն չունեն իրավիճակ փոխելու համար
«Իրականում երիտասարդությունը շատ բան կարող է անել»։
13/04/2023 16:15
Ինչպես դասականը կասեր, փոքր-ինչ չափազանցված են լուրերը, թե Մինսկի ձևաչափը գոյություն չունի. Միրզոյան
Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն իր անելիքն ունի:
13/04/2023 16:06
ՔՊ խմբակցության քարտուղարը չեխ գործընկերներին կոչ է արել Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ ջանքեր գործադրել
Ներկայացրել է տեղեկություններ։
13/04/2023 15:59
Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի հետ
Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՀ Պահուստային ծրագրի ընթացքին ու նախանշված բարեփոխումների իրականացմանը:
13/04/2023 15:47
Աջափնյակի վթարային շենքերի տեղում նոր բազմաբնակարաններ կկառուցվեն
Գործադիրը համաձայնություն է տվել։
13/04/2023 15:36
«Թուրք ենք բռնել, եկել մեզ ասում են՝ ի՞նչ եք անում»․ ինչպես են Աճանանի երիտասարդները բռնել ադրբեջանցուն
«Թրջված էր, կեղտոտ վիճակում էր: Մոտը փամփուշտներ կային, մասկաներ, խառը զինամթերք ուներ: Ձեռքին հեռախոս էլ կար, դա այն մարդու հեռախոսն էր, որին սպանված են գտել կոմբինատում»:
13/04/2023 15:13
«Հայերի արյուն ենք թափել»․ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին սոցցանցում ուղիղ եթերով դիմել է իր հայրենակիցներին
«Դեռ լավ ենք, չենք մեռել»։
13/04/2023 15:06
Լարսը բաց է, ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ
Ամասիայի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
13/04/2023 14:52
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:
13/04/2023 14:43
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Ապրիլի 15-ին, 16-ին նույնքան կբարձրանա։
13/04/2023 14:32
Մարզահամերգային համալիրի հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն
ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում պահպանել հասարակական կարգն ու համակեցության կանոնները։