Բիլ Հանդելն առաջարկում է ազատվել հայերից, ճգնաժամը հաղթահարելու համար
09/06/2009 21:21
Եթե մենք փոխառում ենք 46 ցենտ կառավարության ծախսած յուրաքանչյուր դոլարի դիմաց,ինչպե՞ս կարող է ինչ-որ բան փոխվել, բարելավվել:
- Կարծում եմ` այն, ինչ կատարվելու է, պարզապես հիմնական մասն է այն ամենի, ինչ մենք կարող էինք անել, նկատի ունեմ, Ամերիկայի մի մասը:
- Ես հասկացա` ինչ է ասում Հարին: Եթե այս երկրում 50% -ով ավելի քիչ մարդ բնակվեր, մենք շատ ավելի լավ կարող էինք ապրել:
- Եթե մենք, օրինակ, իսկապես հսկողություն սահմանենք սահմաններում և կիրառենք էֆտանազիա, կամ ազատվենք, օրինակ, հայերից…
- Այո, վաճառենք Գլենդելը:
- Այո, մի գուցե այդպես, եթե ավելի ճիշտ արտահայտվենք:
- Օ, իսկապե՞ս:
- Որո՞նք:
- Չգիտեմ: Առավոտյան հաղորդման ընթացքում ասացիք, որ ավելի լավ կլիներ, եթե մարդիկ ավելի քիչ լինեին, իսկ հետո աառաջարկեցիք ազատվել հայերից:
- Ի՞նչ ակնարկ է դա:
- Դու պետք է սուրբ լինես նման մարդկանց մասին անհանգստանալու համար: Ո՞րն է հաջորդ քայլը:
- Ազատվել իռլանդացիներց և իտալացիների՞ց:
- Իհարկե:
- Բիլը ավարտին կհասցնի այն, ինչ սկսել են թուրքերը:
- Ճիշտ այդպես:
- Դու պետք է ներողություն խնդրես քո մեկնաբանությունների համար: