Ադրբեջանցիք իրենք են սահմանափակել կայքի հասանելիությունը
18/08/2009 14:44
Տվյալ կայքին հայկական IP հասցեներից դիմելու դեպքում կայքի վեբ սերվերը արգելափակում է մուտքը (վերադարձնում է 403 error code), մինչդեռ Հայաստանից դուրս գտնվող համակարգիչներից տվյալ կայքը նորմալ զնվում է (վերադարձնում է 200 code): Երկու դեպքում էլ սերվերի ստորագրությունը (signature) նույնն է, ինչից էլ հետևում է, որ արգելափակումը արված է տվյալ կայքի կողմից միայն հայաստանյան այցելուների համար: