Այս երգիծական տեսահոլովակը դարձավ երկու ադրբեջանական բլոգերների ձերբակալության պատճառ: Բլոգերներ Ադնան Գաջիզադեի և Էմին Միլլիի նկատմամբ դատական գործընթաց է մեկնարկել: Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել «խուլիգանության կեղծված մեղադրանքով» ձերբակալված երիտասարդներին: Նրանց սպառնում է 5 տարվա ազատազրկում: