Ծառայողական մեքենայի վարորդը սպառնացել է «կրակել գլխից»
17/05/2011 11:57
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուին կցված «Մերսեդես» մեքենայի վարորդը սպառնացել է ճանապարhային երթևեկության մյուս մասնակցին «կրակել գլխից», երբ վերջինս չի արձագանքել նախարարի մեքենային հատուկ ամրացված ազդանշանին և չի զիջել ճանապարհը ներկայացուցչական մեքենային:
Նախարարությունից հայտնել են, որ ներքին քննությունից հետո, վարորդը ազատվել է աշխատանքից: