Ցեղասպանության հերքումը կպատժվի
23/12/2011 10:54
Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը դեկտեմբերի 22-ին ձայների մեծամասնությամբ ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում:
Ֆրանսիան կառավարող Նիկոլա Սարկոզիի ղեկավարած կուսակցության խումբը (UMP), որը մեծամասնություն է կազմում Ֆրանսիայի Սենատում, ինչպես նաև` Սոցիալիստական խմբի անդամները, Օրինագծին կողմ են քվեարկել:
Կողմ արտահայտվեց նաև Նոր Կենտրոն խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ժան-Քրիստիան Լագարդը և իր վերջնական ելույթում հայտարարեց, որ իրենք գոհ են` օրինագծում բոլոր ցեղասպանությունների մասով հավասարակշռությունը պահպանվում է:
Հիշեցնենք, որ օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Վալերի Բոայեն (Դաշինք հանուն ազգային շարժման), սահմանում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք` Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների նկատմամբ: