Բակո Սահակյանը քվեարկեց հանուն Արցախի
19/07/2012 13:53
Այսօր` հուլիսի 19-ին, ժամը 8-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է ԼՂՀ նախագահի ընտրությունների քվեարկությունը: Այն կտևի մինչև ժամը 20.00: Մեկ ընտրատեղամաս բացվել է նաև Երևանում` ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում:
Հուլիսի 16-ի դրությամբ ԼՂՀ-ի ընտրողների թիվը կազմում է 98 909:
ԼՂՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք անկուսակցական թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: