07/10/2013 11:11
Հրաչյա Հարությունյանի ընտանիքին գումար են տվել դատական ծախսերի համար
Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել, որ «քիչ առաջ Ռուաստանի ԱԱՄՄ-ն գումար է տրամադրել մեր ընտանիքին, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը»:
Լ. Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ գումարը իրենց տվել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիան` հոր դատական ծախսերը հոգալու համար:
Հարցին` իսկ ինչպե՞ս է Հ. Հարությունյանի առողջական վիճակը և ի՞նչ նորություն կա քննության ընթացքի վերաբերյալ, Լ. Հարությունյանը պատասխանեց, որ առողջական վիճակը նույնն է, իսկ գործի հետ կապված նորություն չկա:
Հիշեցնենք, որ Դատարանը որոշում էր կայացրել Հ. Հարությունյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ:
Նախորդող հրապարակում` Հրաչյա Հարությունյանը այսօր ցուցմունք է տվել. Նա ընդունել է իր մեղքը
Հրաչյա Հարությունյանը գտնվում է «Բուտիրկայի» հոգեբուժական բաժանմունքում