21/01/2014 16:01
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ կոչով դիմել է ուկրաինացիներին. «Երկխոսության և հանգստության կոչ եմ անում»,-ասել է նա:
«Դիմում եմ Ձեզ՝ որպես մեր պետության գիտակից քաղաքացիների, ովքեր հասկանում են թե ինչ վտանգներ են պարունակում ներքին կոնֆլիկտներն ու առճակատումները մեր երկրի ու բնակչության համար»,-հավելել է Յանուկովիչը:
Նա նշել է, որ գործադրել է բոլոր ջանքերը հասարակական կարգը պահպանելու, խաղաղ բնակիչների իրավունքները պաշտպանելու համար:
«Վստահ եմ, որ կլսեք ինձ ու կաջակցեք կանխել առճակատումը, որը հրահրել են մարդիկ, ովքեր ցանկանում են իշխանության համար պայքարել մարդկանց արյան գնով,- ասել է Յանուկովիչն ու հավելել,- «Պատերազմը, բռնությունը կկործանեն Ուկրաինան»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում դժգոհության ալիք բարձրացավ երկու ամիս առաջ, երբ իշխանությունները հայտարարեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման մասին։
Նախորդող հրապարակում՝ Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել