22/01/2014 17:04
Ալեքսանդր Բոժկո. «Ներիր, Սերգեյ ջան, Ուկրաինան չկարողացավ պահպանել քեզ»
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն իր Facebook-յան էջում գրառում է կատարել Կիևում սպանված Սերգեյ Նիկոյանի մասին:
«Հազար ափսոս քո նահատակ հերոս կյանքի համար, սիրելի Սերգեյ: Նամարդ գնդակն ընտրում է լավագույններին՝ թե Ղարաբաղի լեռներում, թե Կիևի փողոցներում: Ներիր, Սերգեյ ջան, իմ մեղսավոր Ուկրաինային, նա դեռևս չի կայացել որպես մարդասեր պետություն, դրա համար էլ չկարողացավ պահպանել քեզ:
Հենց հանուն մարդասիրության այդ մակարդակի թափվեց քո հերոսական արյունը, իր մարդկային դեմքը աշխարհի առաջ պարզերես կանգնելու համար է շարունակվում արդեն հարյուրամյակներ տևող ուկրաինական պայքարը: Հավերժ փառք քեզ և հավերժ փառք քեզ հետ նահատակվածներին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Կիևում իրավապահների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ 4 մարդ է սպանվել, նրանց թվում՝ հայազգի Սերգեյ Նիկոյանը: Նա 20 տարեկան էր և ակտիվ մասնակցում էր «Եվրամայդանի» ցույցերին: Երիտասարդը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից:
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)
Կիևում բախումների ժամանակ 22-ամյա ակտիվիստ է մահացել (Տեսանյութ)
Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը