22/01/2014 11:11
Կիևում բախումների ժամանակ 22-ամյա ակտիվիստ է մահացել (Տեսանյութ)
Երեկ Կիևում ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախման ժամանակ «Դինամո» մարզադաշտի 13-մետրանոց սյունաշարից 22-ամյա երիտասարդ է ընկել, ով ավելի ուշ հիվանադանոցում մահացել է:
segodnya.ru-ն գրում է, որ ակտիվիստի մահվան մասին լուրը հայտնվել է սոցիալական ցանցերում, այնուհետև այն հաստատել են Մայդանի ինքնապաշտպանության շտաբում: Մահացածի անունը դեռ հայտնի չէ:
Նշենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անկարգությունների ժամանակ վիրավորվել է իրավապահ մարմինների մոտ 120 աշխատակից, որոնցից 80-ը հոսպիտալացվել են: Բացի այդ, վիրավորվել է 100-ից ավելի ցուցարար, նրանցից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել ծանր վնասվածքներով:
Հիշեցնենք, որ Կիևում հունվարիի 19-ին դարձյալ վերսկսվել են ցույցերը: Պատճառը կառավարության նոր որոշումներնեն: «Եվրամայդանի» ցույցերից հետո խստացվել են հավաքներին և երթերին վերաբերող օրենսդրական դրույթները, որը հերթական դժգոհության ալիքն է բարձրացրել:
Հավելենք, նոյեմբերին Ուկրաինայում մեկնարկեցին եվրաինտեգրման աջակիցների բողոքի ցույցերը: Այդ երկիրը հայտարարեց Ասոցացման համաձայնագրի ստորգրման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին, ինչը փողոց դուրս բերեց հազարավոր ուկրանինացիների:
Նախորդող հրապարակումներ` Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը