25/01/2014 17:25
Կիևում ցուցարարները հերթական նախարարությունն են «գրավել»
Ինչպես հայտնել էինք, երեկ Կիևում ցուցարարները, մասնավորապես «Ընդհանուր գործ» քաղաքացիական շարժման ակտիվիստները, գրավել էին Ագրարային քաղաքականության նախարարության շենքը։ Այսօր korrespondent.net կայքը հաղորդում է, որ նույն շարժման ակտիվիստները գրավել են նաև Էներգետիկայի նախարարության շենքը: Տեղեկությունը հաստատել է նաև շարժման համակարգողը:
Հիշեցնենք, որ Կիևում հունվարիի 19-ից «Եվրամայդանի» ցույցերը նոր թափ են ստացել: Ուկրաինայի կառավարությունը «Եվրամայդանի» ցույցերից հետո խստացրել է հավաքներին և երթերին վերաբերող օրենսդրական դրույթները, որը հերթական դժգոհության ալիքն է բարձրացրել: Նախորդ կիրակի և այս շաբաթ տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել 5 մարդ: Հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում ու ոստիկակական բաժանմունքներում են:
Հավելենք, որ երկու ամիս առաջ Ուկրաինայում մեկնարկեցին եվրաինտեգրման աջակիցների բողոքի ցույցերը: Այդ երկիրը հայտարարեց Ասոցացման համաձայնագրի ստորգրման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին, ինչը փողոց դուրս բերեց հազարավոր ուկրանինացիների:
Նախորդող հրապարակումներ՝ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անհապաղ ազատել ձերբակալված լրագրողներին
Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)
Կիևում բախումների ժամանակ 22-ամյա ակտիվիստ է մահացել (Տեսանյութ)
Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը