10/02/2014 16:36
ՀԿԵ-ի արհմիության ղեկավարը նեղացավ աշխատակիցներից. «Ինձ չեն լսում»
Ինչպես արդեն հայտնել էինք, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներն իրենց վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով իրենց աշխատավարձերից պահումներ չանել: Նրանց հետ հանդիպեց արհմիության նախագահը: Աշխատակիցները պահանջեցին, որ արհմիությունն անմիջապես ժողով հրավիրի: Արհմիությունն ասաց, որ նման ժողով անելու համար նախապես պետք է զգուշացնել և որոշեց հեռանալ՝ հայտարարելով, որ մարդիկ իրեն չեն լսում՝ հավեելով, որ ցույցերը որևէ լավ բանի չեն բերում:
«Ես կատարում եմ օրենքի պահանջը: Ես եմ իրենց շահերը պաշտպանում և ասում եմ եկեք 20 հոգով ժողով անենք, հետո ասուլիս տանք: Այս պայմանին համաձայնելու դեպքում ղեկավար կազմից ում ուզում եք կկանչենք հանդիպմանը և ընդհանուր հայտարարի կգանք»,-ասաց նա:
Այս պայմանին աշխատակիցները դեռ չեն համաձայնել: Ակցիային միացած «Դեմ եմ» խմբի անդամները փորձում են համաձայնության գալ աշխատակիցների և արհմիության հետ:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նախորդող հրապարակումներ՝ ՍԴ-ն «կուտակայինի» այլ հոդվածներին առնչվող նոր միջնորդություն է ստացել
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն