10/02/2014 16:57
ՀԿԵ-ի 20 հոգանոց պատվիրակությունն այս պահին բանակցում է ղեկավարության հետ
Ինչպես տեղեկացրել էինք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներն իրենց վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով իրենց աշխատավարձերից պահումներ չանել: Նրանց են միացել նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Քիչ առաջ ավարտվեց աշխատակիցների բանակցությունը արհմիության ղեկավարի հետ:
Աշխատակիցներից 20 հոգանոց խումբ կազմվեց, որոնք մտանք շենք՝ բանակցելու: Պատվիրակության մեջ չմտած աշխատակիցները դժգոհում են, որ լրագրողներին թույլ չտվեցին քննարկմանը ներկա գտնվել, թեև արհմիության ղեկավարը խոստացավ քննարկման ավարտին մամուլի ասուլիս հրավիրել և ամփոփել քննարկումը:
Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում են աշխատակիցներ նաև մարզերից: Նրանք վճռական են տրամադրված: Աշխատակիցներից մեկն ասաց, որ եթե հարցը չլուծվի գործադուլ կանեն:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Նախորդող հրապարակումներ՝ ՀԿԵ-ի արհմիության ղեկավարը նեղացավ աշխատակիցներից. «Ինձ չեն լսում»
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները ցույց են անում
ՍԴ-ն «կուտակայինի» այլ հոդվածներին առնչվող նոր միջնորդություն է ստացել
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն