Մեր օրերի «Մի կաթիլ մեղրը». Ինչպես զուգարանը հարևաններին հասցրեց դատարան

18/02/2014 21:05

Մեր օրերի «Մի կաթիլ մեղրը». Ինչպես զուգարանը հարևաններին հասցրեց դատարան


Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

Գյումրու 58-ամյա բնակչուհի Դոնարա Մկրտչյանին և նրա 20 տարվա դրկից հարևաններին շենքի ընդհանուր հարթակը տնօրինելու իրավունքը թշնամի է դարձել ու մի քանի անգամ հասցրել դատարան:

Դ. Մկրտչյանը ասում է՝ նախկինում իրենք երբեք խնդիր չեն ունեցել, թեև իրար հետ շատ մտերիմ չեն եղել:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ես մեր հարթակի մի մասը որոշեցի սարքել փոքրիկ սնդուկ, որտեղ պահում էի կարտոֆիլի պաշարը: Ինքը բողոք ներկայացրեց, որ իրեն խանգարում է, անցնելուց կպել է և զուգագուլպան հատ է գնացել, ասացին, քանդեցի: Դրանից հետո մի օր ինքը եկավ, թե արի միջանցքում փռված լվացքդ հավաքի, ես շինարարություն եմ անում, ես էլ առանց հարցեր տալու հավաքեցի: Հետո պարզվեց, այդտեղ զուգարան է ուզում սարքել, իսկ իր տանինը լոգարանին է միացրել և մեծացրել այն»,- ասաց Դ. Մկրտչյանը:

Շենքը, որի հարթակը թշնամության պատճառ է դարձել, ամեն հարևանի համար առանձին նախատեսված և դռնով առանձնացված հարթակ ունի, սակայն հարևանը որոշել է իր սանհանգույցը մեծացնել ընդհանուր հարթակի հաշվին:

«Երբ տեսա, որ իրենք իրենց դռնից մեկ մետր մեծությամբ տարածք են վերցրել, շինություն են սարքում, զանգեցի ոստիկանություն, որ շենքի ընդհանուր հարթակում՝ ընդ որում՝ առաջին հարկում, շինարարություն են անում, ինձ խանգարում են: Ոստիկանությունը եկավ, դադրեցրեցին շինարարությունը, իրենց էլ 60 հազար դրամ տուգանեցին»,- ասաց նա:

Սակայն այստեղ պատմությունը չի ավարտվում, Դ. Մկրտչյանի խոսքով՝ հակառակը, ավելի հետարքրքանում է, քանի որ պարզվում է, որ այս ամենի հետ ինչ-որ կապ ունի իրենց շենքի 4-րդ հարկում բնակվող, Գյումրու քաղաքապետարանի Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը:

«Նա ինձ կանչեց, կաշառք առաջարկեց, ասեց, արի գումար տամ, մի 500 դոլար, չտեսնելու տանք շինարարությունը: Ասեցի, ես քեզ 1000 դոլար կտամ, որ դա չկառուցվի, որովհետև ամբողջ կոյուղին քանդվելու է այդ շինարարության համար: Ես այդ մասին դատարանում էլ ասեցի, բայց ոչ մի ուշադրություն չդարձրեցին, դատավորը ոչ մի բան չասեց, ասես կաշառված լիներ, ինձ անգամ ծանուցագիր չտվեցին և առանց ինձ դատ արեցին ու մերժեցին բողոքը»,- պատմում է տիկին Դոնարան:

Դ. Մկրտչյանի խոսքով՝ Սլավիկ Ղազարյանը դատարանում ասել է, որ չի տեսել շինարարությունը՝ մինչև որ այն ավարտել են: «Մի ամբողջ հատոր բողոքներ եմ գրել այդ շինարարության դեմ, սակայն ապարդյուն: Հետո քաղաքապետի որոշմամբ այդ տարածքը կիսեցին երկու հարևանների միջև, մեկը լոգարան կառուցեց, մեկը զուգարան, իրենց կոմունալը ընդհանուր հարթակ հանեցին, մենք էլ մյուս երկու հարևանով բողոք գրեցինք դատարան: Դատարանում 1 ամիս գործը քննվում էր, հետո շշուկներ լսեցի, որ փաստաբան Աննա Դավաթյանը միջնորդություն է անում, որ հարցը հոգուտ իրենց լուծվի: Մեկ էլ դատարան բերեցին այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որոշումը, որ այդ տարածքը իրենց է պատկանում, ես էլ քաղաքապետարանից գրավոր կերպով նման որոշում կայացնելու հիմքեր պահանջեցի, որ եթե սեփականաշնորհումը առանց իմ համաձայնության է եղել, ես բողոքելու եմ: Շատ փաստաբաններ հրաժարվեցին ինձ օգնել, քանի որ խոսքը քաղաքապետի որոշման մասին էր, սակայն դա կեղծ փաստաթուղթ էր, չկար Վարդան Ղուկասյանի ստորագրությունը»,- ասում  է  նա:

Դատարանը, սակայն, մերժել է իրենց բողոքը և իրենքՎարչական դատարան հայց են ներկայացրել: «Այդ ժամանակ էլ ինձ շատ օգնեցին «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբաններ Կարեն Հովհաննիսյանն ու Գայանե Գևորգյանը: Նրանք անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցեցին, քանի որ իրենք էլ հասկացան, որ այս գործում խիստ կոռուպցիոն ռիսկեր կան»,- պատմում է  նա:

Դ. Մկրտչյանի խոսքով՝ այս ընթացքում հարևանուհին որոշել է իր դեմ ոստիկանություն հաղորդում տալ, թե, իբր, ինքը նրան հարվածներ է հասցրել նույն հարթակում:

«Իրենք էլ ոստիկանություն հաղորդում ներկայացրեցին, որ ես իրեն մուտքում հարվածել եմ, բայց փաստաթղթով կար, որ ես այդ ժամին դատարանում եմ եղել: Ուղիղ մեկ ամիս տարան-բերեցին դատախազություն, հասավ նրան, որ հարևանուհիս ասեց՝ կամ պետք է գնամ դատվեմ, կամ հրաժարվեմ իմ հայցից: Ես ասացի, որ պետք է պայքարեմ: Գործը ուղարկվեց դատավոր Հարություն Մովսիսյանի վարույթ, մի հրաշալի դատավոր, ով 9 ամիս իմ փաստաբանի հետ ամենյան մանրամասնություններով դատավարություն վարեցին ու դատախազի՝ դատը խանգարելու ժամանակ էլ նա ասեց, որ եթե  գործը մինչև դատարան հասնելը չի կարճել, ուրեմն թող չխանգարի: Ինքը անգամ բռնեց, որ սուտ վկա էին բերել դատարան: Փաստաբանս էլ, չնայած երիտասարդ տարիքին, շատ հմուտ էր, շատ շնորհակալ եմ նրանց»,- ասաց նա:

Փաստաբան Կ. Հովհաննիսյանի խոսքով՝ մեղադրանքի միակ ապացույցը իր խոսքով՝ «տուժողի» և նրա աղջկա ցուցմունքներն էին, որոնք չհաստատվեցին դատարանում:

Իսկ վիճահարույց զուգարանը այսօր էլ հարթակում է, չի քանդվել, քանի որ դատարանի վճիռները դեռևս բողոքարկվում են:

Նախորդող հրապարակում՝ «Օրենքի զոհերը». Ծովինար գյուղի բնակիչը առանց փաստաբանի հասել է արդարացման

Օրենքի զոհերը. 5 երեխաների հայրը արդարացվել է իր դստեր բռնաբարության գործով

Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի

Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում

«Օրենքի զոհեր». «ՄԱՊ»-ի գործ. Սիլվա Խաչատրյանն անմեղ է

«Օրենքի զոհերը». Տիգրան Առաքելյան. Մի օր իրական արդարադատություն է լինելու

Պռոշյանի գյուղապետի սպանության գործ. Ու՞մ դեմ պայքարենք, համակարգի՞

«Օրենքի զոհերը». Արջուտի միակ դպրոցի հիմնադիր տնօրենն արդար է


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:41 Ավանդական լուսանկար՝ Հայրենական պատերազմի մասնակից պապիկիս տարեդարձին. Սուրեն Պապիկյան Այսօր, 19:38 ՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջին Այսօր, 19:30 Սպասում ենք պահանջի իրականացմանը․ Հուսամ՝ անցնցում կկատարեն․ Սրբազանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին Այսօր, 19:19 Միասին վերադարձնելու ենք մեր արժանապատիվ ապագան․ Սուրեն Պետրոսյան Այսօր, 19:12 Տավուշը պայքարեց, մաքառեց, մեր ժողովուրդը ցույց տվեց, թե ինչքան արժանապատիվ է․ Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 19:07 Ուզում եմ որդիական խոնարհումով՝ ծնկած շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Ամենայն Հայոց հայրապետին․ Բագրատ Սրբազան Այսօր, 19:02 Թո՛ղ Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը. Գուրգեն Մելիքյան Այսօր, 18:54 «Հեռացի՛ր, հեռացի՛ր»․ Հանրապետության հրապարակում պահանջում են Փաշինյանի հրաժարականը Այսօր, 18:48 Մեկ ժամվա ընթացքում պատրաստ եմ հանդիպել և քննարկել Նիկոլ Փաշինյանի հեռացման պայմանները․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:43 Առաջին անգամ եմ տալու նրա անունը. Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու համար. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 18:30 Ոչինչ և ոչ ոք՝ ո՛չ երկնքում և ո՛չ երկրի վրա, չի կարող հայոց փառավոր ոգին ընկճել․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:19 Հանրապետության հրապարակում համազգային հավաքը սկսվեց ՀՀ օրհներգով և Տերունական աղոթքով Այսօր, 18:04 Ջերմ ողջույններ, գրկախառնություններ ու օրհնություն. Ինչպես են Հանրապետության հրապարակում դիմավորում Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) Այսօր, 17:52 «Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան»․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:44 Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայտնի փոքրիկները Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:40 Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են երթի մասնակիցներին Այսօր, 17:26 Բագրատ Սրբազանին մոտեցավ և Շարժմանը զորակցություն հայտնեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մայրը Այսօր, 17:20 «Հո դուք հողատո՞ւ չեք»․ ՔՊ-ականն՝ ընդդիմությանը Այսօր, 17:10 «Ժամանակն է փոփոխությունների»․ ԱԳ նախկին նախարարները, դիվանագետները, Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը ևս Հանրապետության հրապարակում են Այսօր, 17:05 Հայրենիքի ցավն է մարդկանց բերել այստեղ. Հրանտ Մարգարյան Այսօր, 16:58 Դեպի Հանրապետության հրապարակ եկող բազմամարդ երթի մի ծայրը Բաղրամյան պողոտայի սկզբում է, մյուսը՝ Ֆրանսիայի հրապարակում Այսօր, 16:55 Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը Այսօր, 16:50 Ճշմարտության երթը նաև հստակ ուղերձ է աշխարհին ՝ Հայաստանը ծնկի եկած, հուսալքված և հանձնված չէ․ Վարդան Ոսկանյան Այսօր, 16:43 «Մարդիկ եկել են իրենց անհանգստությունը, մտահոգությունը հայտնելու ՀՀ իշխող ռեժիմի նկատմամբ, որը երկիրը բերել, հասցրել է այս ծայրահեղ կետին»․ Տիգրան Աբրահամյանը Հանրապետության հրապարակում է Այսօր, 16:37 ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել Այսօր, 16:32 Ոստիկանապետը հանրահավաքի մասնակիցներին հորդորեց թույլ չտալ այնպիսի արարքներ, որ ոստիկանությունը բռնի ուժ կիրառի Այսօր, 16:20 Իշխանափոխությունից հետո սահմանազատմանը մասնակցած մարդիկ կանգնելու են պատասխանատվության առաջ․ Չալաբյան Այսօր, 16:13 Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում՝ դադարեցրեք ապօրինություններ գործելը․ Բագրատ Սրբազան Այսօր, 16:11 Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Այսօր, 16:01 Եթե Հայաստանում չփոխենք իշխանություն, ամիսների ընթացքում ունենալու ենք լիարժեք թուրքական վերահսկողություն ու դատարկված Հայաստան․ Վարուժան Գեղամյան Այսօր, 15:32 Պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան Այսօր, 15:22 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ Այսօր, 15:00 Արմավիրում Տիգրանը դաշտում կարիքներն է հոգացել, ինչը զայրացրել է մեկ այլ քաղաքացու. դիտողություն է արել, ապա՝ կրակել Այսօր, 14:39 Հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին. Պեսկով Այսօր, 14:27 Շունը կծել է նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա Այսօր, 14:17 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ Երևան. Լուսանկարներ Այսօր, 14:07 LIVE. «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Այսօր, 14:01 Ոչ ոք իրավունք չունի կպնելու եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Այսօր, 13:48 Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իմ ավագ եղբայրն է, իրավունք ունի ամեն ինչ ասելու. Բագրատ Սրբազան Այսօր, 13:37 ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 13:32 Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ Կարապետյան Այսօր, 13:03 Վահե Ղազարյան, եթե որևէ անօրինական հրաման, հրահրում եղավ, առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը. Սրբազան Այսօր, 12:57 Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա Այսօր, 12:48 Հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև. Վեհափառ Հայրապետի ուղերձը Այսօր, 12:30 Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:27 Վա՜յ այն քաղաքական գործչին, ով հոգով աղանդավոր է, մտքով՝ ծանծաղ, խոսքով՝ վայրահաչ, սրտով՝ վախկոտ, շարժումներով՝ անհավասարակշիռ. Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 12:16 Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ Այսօր, 12:07 Ակցիաների կազմակերպիչներից և մասնակիցներից ակնկալվում է հավաքների ազատության օրենսդրության պահանջների լիարժեք պահպանում. ՔԿ Այսօր, 12:03 Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Այսօր, 11:55 Քրեական հետապնդում՝ 16 անձի նկատմամբ, կալանք՝ 9-ի նկատմամբ. ՔԿ-ն ամփոփել է բողոքի ակցիաների ընթացքը Այսօր, 11:51 Խոնարհում՝ մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան Այսօր, 11:48 Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի Այսօր, 11:44 Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:40 Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից Այսօր, 11:30 Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ Այսօր, 11:19 Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն, ասում են՝ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել. ՔՊ-ական Այսօր, 11:06 Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:01 Գևորգ Պապոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:52 Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից. ՆԳՆ Այսօր, 10:49 Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի Այսօր, 10:44 Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր Ղարամյան Այսօր, 10:42 Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան Այսօր, 10:37 Վարչապետի խոսնակը հերքում է՝ «Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին» գրառման հեղինակն ինքը չէ Այսօր, 10:35 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին Այսօր, 10:27 Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել. Կոտայքի թեմի առաջնորդը՝ «Հանուն ճշմարտության» շարժման մասին Այսօր, 10:25 ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին նախազգուշացրել է Այսօր, 10:17 «Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am Այսօր, 10:06 Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:59 «Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Վարչապետ Փաշինյանն իր ժողովրդից տեղյակ չէ Այսօր, 09:55 «Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել հավաքը ​փչացնել քարոզչական դաշտում Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գերիների մասով Փաշինյանի «սայլը տեղից չի շարժվել» Այսօր, 09:40 «Հրապարակ». Պաշտոնական արարողակարգը շուտ են սկսում, որ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում, շենքերը՝ վաճառվում Այսօր, 09:32 Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալը, եթե մեզնից յուրաքանչյուրն հաղթի իր ներսի անտարբերությանը․ Սերժ Սարգսյան Այսօր, 00:08 Պետք է լավատես լինել. Պեսկովը՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունների մասին Այսօր, 00:02 «Ռեկորդային ցուցանիշ է»․ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարը 08/05/2024 23:55 Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 08/05/2024 23:44 Փաշինյանը Պուտինին առաջարկեց քննարկել տարածաշրջանային հարցեր, ասաց, որ ուրախ է տեսնել նրան 08/05/2024 23:43 Մեր հաղթանակներն ուրացածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք․ Մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին․ Նարեկ Սամսոնյան 08/05/2024 23:29 Ի՞նչ են կերել Պուտինը, Փաշինյանն ու ԵԱՏՄ նիստի մյուս մասնակիցները՝ Կրեմլում․ Մենյուն հայտնի է 08/05/2024 23:13 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Զառա Մարգարյանն ու Սուրեն Սուրենյանցն են 08/05/2024 23:03 Բազմաթիվ փաստաբաններ հանձն են առել «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը 08/05/2024 22:45 Արցախը մեր հայրենիքն է, մեր տունն է, Հայոց հարցի անբաժանելի մասն է․ Եվ այո՛, մենք պիտի վերադառնանք Արցախ․ Բագրատ Սրբազան 08/05/2024 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան 08/05/2024 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան 08/05/2024 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց 08/05/2024 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան 08/05/2024 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը 08/05/2024 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան 08/05/2024 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան 08/05/2024 20:33 Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում 08/05/2024 20:22 Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան 08/05/2024 20:12 ԵԱՏՄ-ի էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը չի կարող անվերջ շարունակվել․ Փաշինյան 08/05/2024 20:00 Արցախցիները միացան համազգային շարժմանը 08/05/2024 19:43 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան 08/05/2024 19:40 LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Տվյալ բաժնի վերջին նյութերը