Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ

21/02/2014 20:53

Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ


Aysor.am-ը ներկայացնում է Արտո Թունջբոյաջյանի «Կյանքի կանոնները»: 

Արտո Թունջբոյաջյանը ծնվել է 1957 թ. Թուրքիայում: Երաժիշտը ստեղծագործում է ավանգարդ -ֆոլք ոճում, մուլտիինստրումենտալիստ է, աշխարհահռչակ «Armenian Navy Band»-ի ղեկավարը:

Նա «Night Ark» հայտնի ջազ-քառյակի հիմնադիրն է, «Sytem of a Down» խմբի վոկալիստ Սերժ Թանգյանի հետ «ՍերԱրտ» նախագծի համահեղինակը:

2006-ին Armenian Navy Band-ն հետ արժանացել է BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանք մրցանակին, 2011-ին արժանացել է Գրեմմի մրցանակի:

ԱՄՆ-ում առավոտյան արթնանում եմ 4.00-4.30-ին: Երբ Երևանում եմ լինում, առավոտս տարբերվում է, որովհետև այդտեղ գալիս եմ աշխատանքի համար:

Մի քիչ մարզվում եմ, մի ժամ քայլում, հետո երաժշտությամբ եմ սկսում զբաղվել: Չեմ նստում ամեն օր երաժշտություն գրելու, բայց գրում եմ, երբ մի բանից ոգեշնչվում եմ:

Ինձ ոգեշնչում է այն, ինչ պատկերացնում եմ մարդկության համար ու այն, ինչ-որ կյանքը տալիս է այդ օրը:

Ես երաժշտությունը երկու մասի եմ բաժանել՝ գործ և հոբբի, բայց հոբբիս գործ է դառնում, երբ որ զգում եմ, որ մեկը ինձանից մի բան է ակնկալում: Գործ վատ իմաստով չեմ ասում, այդտեղ էլ ստեղծագործում եմ, նորություն եմ անում, բայց երբ մարդը մի բան է ակնկալում ինձանից, փորձում եմ հասկանալ, թե ինչ, ու ինձ համար կարևոր է նախևառաջ իրեն հասկանալը:

24 ժամ մտքումս իմ երգերն են, բայց ուրիշ ազգերի մշակութային երգերն էլ եմ լսում, հասկանալու համար՝ ինչ իմաստ են դնում երգում, ինչ են ուզում ասել դրանով:

Համեմունքը շատ կարևոր է: Դրանով ես տարբերվում ուրիշներից: Երաժիշտը միայն ձայնը չէ, համեմունքի մեջ ես դնում քո ազգությունը, մարդ տեսակը, ամեն ինչը երևում է ձայնիդ մեջ դրած այդ համեմունքում:

Մեզանից մի քանի հոգի չինական ուտելիք են ուտում, բայց արդյոք չինացիները հայկական ռեստորաններ գնո՞ւմ են, այդտեղ է պրոբլեմը: Դրա պատճառը այն է, որ մենք մեր մեջ փակվում ենք, մեր պատմությունը մեր մեջ պահում: Ո՞նց կարող ես մարդկանց քո համեմունքը բացատրել՝ առանց դա գործածել սովորեցնելու: Ես չեմ ասում հայ ազգը ասելիք չունի, հակառակը, եթե այդպես լիներ, ես Հայաստան չէի գա, բայց այն, ինչի շնորհիվ ես մի տեղ հասել եմ, դա բացատրելու շնորհիվ եմ հասել: Դու քո համեմունքով կարող ես ինչ-որ բանի հասնել, բայց առաջինը ինքդ քեզ չպետք է խաբես, վստահ լինես, որ դա քոնն է:

Ես, օրինակ, հարսանիքին կարող եմ նվագել, բայց մարդիկ գիտեն, որ հարսանիքի երաժիշտ չեմ: Չեմ ասում, որ դա վատ բան է, բայց իրենք հասկանում են, որ քոնն արվեստ է:

Երիտասարդները իրենց մտքերը հանձնելու տեղ չունեն: Երիտասարդը ինտերենտում այլ կյանքով են ապրում, բայց իրական կյանքը այլ է: Ես դրա համար եմ նեղվում՝ ինչո՞ւ արվեստագետների կենտրոն չկա, որտեղ երիտասարդները իրենց մտքերը արտահայտեն: Երգիչները բոլորն էլ կարող են տաղանդավոր լինել, բայց որոշները սխալ ուղիով են գնացել, որովհետև ձայնի մեջ դրած միտքն է սխալ: Երաժշտության մեջ պետք է առողջ միտք դնել:

Հայաստանը 22 տարի քնած է, արջերն անգամ 6 ամսից արթնանում են:

Հայ ազգը մաքուր առաջնորդի կարիք ունի: Իսկական առաջնորդը ուսանողներ ունի, սակայն ինքն էլ բոլորի համար ուսանող է, նա իր կյանքը իր ազգի, մարդկության համար պետք է տա, այդպիսի առաջնորդի կարիք ունենք հիմա: Կրեատիվ առաջնորդ է պետք, որ ժողովրդին միտք տա ու դա իրականացնելու հնարավորություն:

Ուզում եմ, որ Հայաստանը արվեստագետների կենտրոն լինի աշխարհի համար: Դրա համար մի բան պետք է անենք, որ մարդկությունը հասկանա, որ իրենց համար ես ապրում, ոչ միայն քեզ համար:

Ինձ համար հաճույք է մարդկությանը ծառայելը: Կոշկարարը, նկարիչը, բժիշկը՝ ամեն մեկը իր ձևով պետք է ծառայի մարդկությանը, ես մի բան մյուսի համար եմ անում, մյուսը՝ իմ համար:

Որքան կեղտոտ է կառավարելու սիստեմը, մաքուր մարդը չի կարող այդտեղ ապրել: Քաղաքականությունը կեղտոտ տեղ է, ես կյանքի մասին եմ խոսում, իսկական արվեստի մասին եմ խոսում, ոչ թե արվեստ բառը գործածողի:

Միայն Հայաստանը չի, շատ երկրներ են այդ վիճակում: Դրա համար էլ աշխարհը առողջ չէ: Ես հավատում եմ, որ այն մի օր առողջանալու է, սակայն ազգեր կան, որ դա շուտ են հասկանում ու անցնում նոր սիստեմին:

Ես դեմ եմ կռվին, պատերազմներին: Մարդը դրանով է տարբերվում անասունից, որ կարողանում է լեզվով բացատրել:

Կռվով մեր ազգը հնարավորություն չունի փոփոխություն անելու, բայց պետք է նստենք միասին՝ չոբանն էլ, հաց վաճառողն էլ, բժշիկն էլ, ու տեսնենք, թե ի՞նչ ենք պատկերացնում վաղվա մեր ազգի համար: Ես այդ միտքը միշտ էլ ունեցել եմ, համբերում էի, սպասում, բայց ժամանակը անցնում է ու ամեն ինչ հետ է մնում:

Ի՞նչ կլինի, եթե մի մարդ Թուրքիայում նոր ավտոմեքենա սարքելու ձևը գտնի, Թուրքիայի կառավարությունը իրանից մեծ փող չի կարողանա վերցնի, բայց դրսից բերածին ավելի մեծ գումար են տալիս, որովհետև նա կոմիսիոն է ուզում: Դրա համար էլ երիտասարդները իրենց մտքերը դուրս են ուզում տանեն ու դուրս են գնում:

Ասում եմ՝ նորից մաֆիոզ լինեն, սակայն իրենց երիտասարդին իրենց մտքերով գումար աշխատելու հնարավորություն տան:

Մենք մտքերով կարող է՝ առաջ ենք, բայց ֆիզիկապես հետ ենք մնում: Կյանքը չի սպասում քեզ, առաջ է գնում, երբ հասկացար դա, դա է գործելու իսկական ժամանակը:

Մեր տիպի ազգերի սխալը սկսվում է իրենք իրենց խաբելուց:

Մանկությունից առաջինը հիշում եմ, երբ 6 տարեկան էի ու վախենում էիր դպրոցից տուն գնալ, որովհետև մտածում էի, որ բոլորը պետք է տեսնեն, որ հայ եմ, բայց այդ ժամանակվանից էլ հպարտ էի իմ ազգության համար:

Հայրս կոշկակար էր: Երբ սկսվեց կոշիկը սոսնձելու սիստեմը, հայրս չփոխվեց: Նա ասում էր, հարևանիս ո՞նց կարող եմ նայել, եթե երկու-երեք շաբաթից նրա կոշիկը պոկվի:

Ամենաշատը մարդկանց մեջ կարևորում եմ մարդ լինել հասկանալը ու մարդ լինելով ապրելը, դա իմ համար ամեն ինչի պատասխանն է:

Սուտն ու ագահությունը վտանգավոր բաներ են, բայց երբ դրանք միանում են, մեծ պրոբլեմ են դառնում:

Ես էլ ագահ եմ, իմ մտքիս համար կարող է ամեն ինչ թողնեմ, գնամ, սուտ ասում եմ, օրինակ, մորս ասում եմ՝ «այո, կերել եմ այսօր», թեև իրականում չեմ կերել, բայց ոչ մի մարդ դրանից չի մահանում: Ինձ համար արժեքավոր է մարդկությանը, բնության վնաս չտվող ամեն միտքը:

Բայց մարդիկ ագահ են, ուզում են հնարավորինս արագ ու շատ վերցնել ամեն ինչ, ինչն էլ հիվանդացնում է աշխարհը:

Եթե մարդկությանը չվստահեի, կգնայի սարերում կապրեի: Մի քանի հոգու սուտը չի նշանակում, որ պետք է առանձնանաս մարդկանցից: Ես մարդկանց հավատում եմ, և միայն մարդիկ կարող են լուծեն իրենց ստեղծած պրոբլեմները:

Տեխնոլոգիաները պրոբլեմ չեն, դա գործածելու միտքն է պրոբլեմ, նույն բանը կարող ես նեգատիվ ու դրական ձևով գործածել:

Շատ հայեր կան, որ հպարտության արժանի են, բայց նրանք ցրված են աշխարհով մեկ ու ոչ մեկ նրանց չի համախմբում իրար հետ:

Ամերիկան էլ պրոբլեմներ ունի, նա պետք է վերադառնա իր գուլպան, կոշիկը, հագուստը ստեղծելուն, իրենք մտածում են, որ իրենք փող ունենք, թող ուրիշները աշխատեն, մենք կառնենք, բայց երիտասարդները դրանից հիմարանում են, չեն մտածում: Այստեղ էլ էկոնոմիկան անկում է ապրել, բայց Ամերիկանն իրավունք ունի այդ սխալը անելու, Հայաստանը՝ չունի: Հայաստանը նավթ, ոսկի չունի, բայց մտքով ամեն ինչ կարող է անել ու 1000 տարի առաջ պետք է մտածի:

Ես սովորում եմ բոլորից, յուրաքանչյուրից ու ամեն օր: Ես բոլորի համար ուսանող եմ: Օրինակ՝ հայրս գրել չգիտեր, բայց կարողանում էր մարդու հոգին հասկանալ, մայրս առողջ կերպով գիտեր կազմակերպել կենցաղը, նրանք իմ համար շատ կարևոր ուսուցիչներ են եղել, բայց յուրաքանչյուրից էլ մի բան կարող եմ վերցնել: Դրա համար էլ կյանքը իմ համար ոչ թե գիրք կարդալու նման է, այլ այդ կարդացածը պետք է հասկանաս:

Ես միշտ շարժման մեջ եմ, չեմ կարող ասել, թե քանի տարեկան եմ, որովհետև ես զգացումով եմ ապրում, ոչ թե տարիներով:

Մարդիկ միշտ դուրս են նայում, բայց ամեն ինչ մարդու մեջ է, պետք է այնտեղ փնտրել ու կգտնես այնտեղ միլինավոր տարիների ինֆորմացիա: Մեկը ուշադիր է լինում, դուրս է հանում դա իր մեջից, մյուսը սուրճ խմելու, խորոված ուտելու է գնում:

Ռոմանտիկի ու ռեալիստի մեջտեղում եմ, երկուսն էլ ունեմ իմ մեջ, բայց մեջտեղն եմ ապրում: 50 տոկոսն եմ ապրում, որովհետև մյուս 50 տոկոսի կարիքն ուրիշն ունի:

Մարդու հիմքը խիղճն է, իմ հիմքը խիղճն է, նպատակս ծառայելն է:

Կրոն չունեմ, բայց հավատը այլ է: Օրենքները չես կարող փոխել, կրոնը օրենքների վրա է հիմնած, բայց հավատքը փոխվում է, որովհետև կյանքն է փոխվում: Հավատքը քո մեջ է:

Կան բաներ, որի համար ափսոսում եմ: Օրինակ լավ կլիներ, «Ավանգարդ ֆոլք մյուզիք» Clab-ը շարունակեինք, հիմա ուրիշ տեղ կլինեինք, բայց դա էլ չես կարող հստակ ասել, որովհետև այդ օրը անցել է, բայց վաղվա համար կարող ես մի բան անել:

Փոքր ժամանակվանից աշխատել եմ, բայց փողի համար չեմ աշխատել, միշտ էլ աշխատածս մորս էի տալիս, հիմա էլ այդպես եմ: Փողը ստեղծողը, դրա մեջ արժեք դնողը մենք են: Ես աղքատ միլիոներ չեմ, որ գրպանը փող ունի, բայց չի կարող ապրել:

Ամեն ինչ փոխկապակցված է, եթե ճիշտ, մաքուր ձևով ես ամեն ինչ անում, մարդիկ դա նկատում են:

Մենակ մարդը չի կարող ոչինչ անել: Օրինակ, եթե ամեն մեկը 1 դոլար տա, այդ 1 դոլարով որևէ բան չես կարող անել, սակայն եթե հավաքես բոլորը մի տեղ՝ մի բան կարող ես անել դրանով:

Ամենակարևորը դասը, որ ստացել եմ կյանքում, այն է, որ մարդ ինքն իրեն չխաբի, որովհետև պարտվում ես, երբ խաբում ես ինքդ քեզ:

Նախորդող հրապարակում՝ Գոռ Սուջյանի «կյանքի կանոնները». Սիրում եմ ռիսկի գնալ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Այսօր, 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ Այսօր, 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ Այսօր, 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն Այսօր, 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին Այսօր, 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին Այսօր, 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) Այսօր, 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) Այսօր, 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) Այսօր, 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան Այսօր, 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան Այսօր, 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը Այսօր, 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին Այսօր, 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում Այսօր, 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Այսօր, 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը Այսօր, 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» Այսօր, 11:20 «․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրել Այսօր, 11:06 Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Այսօր, 10:59 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն Այսօր, 10:54 Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը Այսօր, 10:48 Վթար՝ Մյասնիկյան պողոտայում Այսօր, 10:46 Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները Այսօր, 10:40 Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված Այսօր, 10:37 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (Տեսանյութ) Այսօր, 10:34 Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ Այսօր, 10:28 Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ Այսօր, 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան Այսօր, 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․գործն արդեն ԲԴԽ-ում է Այսօր, 10:03 «Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել Այսօր, 09:54 «Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ» Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով Այսօր, 09:46 «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանի պատգամավոր աներձագը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է 16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է» 16/05/2024 22:00 Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» 16/05/2024 21:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը կարևորել են Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը 16/05/2024 21:37 Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ 16/05/2024 21:20 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան 16/05/2024 21:06 Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:51 Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:30 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/05/2024 19:59 Խրոնոլոգիա արեք 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան (Տեսանյութ) 16/05/2024 19:43 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները 16/05/2024 19:28 ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան 16/05/2024 19:13 «Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը»․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 16/05/2024 18:58 «Ես թուրքին չեմ ծախվում»․ Տունը կորցնող Կիրանցի բնակչուհին՝ «փոխհատուցման» մասին 16/05/2024 18:45 Փաշինյանի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է․ տպավորություն են ստեղծում, թե ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք, այնինչ դա ի սկզբանե գտնվել է մեր վերահսկողության ներքո 16/05/2024 18:31 Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Իշխան Սաղաթելյան 16/05/2024 18:19 Փաշինյանը ԵՄ առևտրի գծով հանձնակատարի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկել 16/05/2024 18:05 Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար 16/05/2024 17:51 Հանցավոր խումբը թմրանյութերի ապօրինի վաճառքով, իրացմամբ ու փողերի լվացմամբ է զբաղվել 16/05/2024 17:38 «Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ) 16/05/2024 17:25 «Ակադեմիական քաղաքը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը»․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ 16/05/2024 17:15 Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ) 16/05/2024 17:03 «Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար 16/05/2024 16:52 Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Ժնևում կարճ առանձնազրույց է ունեցել 16/05/2024 16:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին 16/05/2024 16:33 Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին 16/05/2024 16:25 Եկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (Տեսանյութ) 16/05/2024 16:13 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) 16/05/2024 16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն 16/05/2024 16:00 Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է հայը, Հայաստանը և հայրենիքը. Զաքարյան 16/05/2024 15:49 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 16/05/2024 15:46 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 16/05/2024 15:40 Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը. կիրանցեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին 16/05/2024 15:38 Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ․ Լուսանկարներ (Տեսանյութ) 16/05/2024 15:36 «Ապրելու երկիրը» հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ և քննարկել շարժման նպատակները 16/05/2024 15:18 Գնել Սանոսյանն ու Ալֆոնսո Գարսիա Մորան քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագիրը 16/05/2024 15:11 Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները. Հովհաննիսյան 16/05/2024 15:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց 16/05/2024 14:59 Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը. Սուրենյանց 16/05/2024 14:53 Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի 16/05/2024 14:49 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք 16/05/2024 14:37 Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ 16/05/2024 14:35 Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան 16/05/2024 14:32 Կիրանցեցիները փակել են ճանապարհը 16/05/2024 14:27 ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ 16/05/2024 14:23 Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 16/05/2024 14:20 Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ 16/05/2024 14:10 Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ 16/05/2024 14:07 Էտ կոչեցյալ մարզպետն էլ, Նիկոլն էլ, եթե սովոր են ծախվել թուրքին, թող գնան, ես ո՛չ իմ տունը կյանքում կծախեմ թուրքին, ո՛չ իմ հողը. Կիրանցեցի 16/05/2024 14:04 Զզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան 16/05/2024 14:00 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 16/05/2024 13:56 Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ 16/05/2024 13:54 Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 16/05/2024 13:51 Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան 16/05/2024 13:48 Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը․ պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է 16/05/2024 13:41 Հայաստանի լրագրողները Մոլդովայում կրկին կմասնակցեն Chișinău Media European Cup ֆուտբոլային մրցաշարին 16/05/2024 13:26 «Ես իմ ժողովրդի հետ եմ». գյուղացիները հորդորեցին Կիրանցի գյուղապետին ոչ թե ինքը գնա կառավարության ներկայացուցչի մոտ, այլ նա գա իրենց մոտ 16/05/2024 13:12 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 16/05/2024 13:09 Մեզ փոխհատուցում պետք չի. Կիրանցի բնակիչները գյուղապետարանում բողոքում են սահմանազատման արդյունքներից (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը