Ռուբեն աբեղա Զարգարյանի կյանքի կանոնները. Հոգևորականի կյանքը զոհողություն է

28/02/2014 21:05

Ռուբեն աբեղա Զարգարյանի կյանքի կանոնները. Հոգևորականի կյանքը զոհողություն է


Aysor.am-ը ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի «Կյանքի կանոնները»: 

Առավոտյան 7-ին եմ արթնանում, նախաճաշում եմ, մարզվում ու անցնում ծառայությանը:

Առաջին բանը, ինչ անում եմ, շնորհակալություն եմ հայտնում Աստծուն խաղաղ գիշերվա համար և խնդրում, որ օրը անցնի առանց մեղքի, սայթաքումների, գայթակղության:

1996 թ. եմ մտել ճեմարան,  այդ ժամանակ չեմ էլ պատկերացրել՝ ուր եմ մտնում: Երազում էի բժիշկ դառնալ, բայց քանի որ հնարավորություն չունեի, թեև ունեի գիտելիքներ, որոշեցի ճեմարան ընդունվել, քանի որ գիտեի, որ բարձր մակարդակի կրթություն են տալիս:

Ինձ համար ճակատագրական էր ճեմարան ընդունվելը. երբ ավարտեցի, չշտապեցի որոշում կայացնել, 3 տարի մնացի սարկավագ, որովհետև միաբանության կյանքը հետաքրքիր էր դրսից, ներսից ամեն ինչ չի, որ զգացվում է:

Ես զգացի, որ իմ կոչումը հոգևորական կյանքն է: Մտածել, որ աշխարհիկ կյանքում տեղ չէի կարող գտնել, սուտ է: Ես լավ էի սվորում, հատկապես բնական գիտությունները և կարծում էի, որ բժշիկ կդառնամ, սակայն պարզվեց, որ իմ կոչումը հոգևորական դառնալն է: Փառք Աստծո, որ այդպես է եղել, շատ դժվար է հոգևարականի կյանքը, բայց ես եմ դա ընտրել:

Ընտանիքում դեմ չէին, բայց չէին ուզում, որ կուսակրոն դառնայի, որովհետև ընտանիքում միակ տղան եմ, բայց ես ընտրեցի այս ուղին: Կարծում եմ, իմ բնույթն է այդպիսին: Չեմ քննադատում ամուսնացած հոգևորականներին, սակայն ես այսպիսին եմ, այդպես եմ կարողանում ծառայել Աստծուն:

Հոգևորականի կյանքը զոհողություն է, որովհետև բոլորը կարող են կյանքը վայելել աշխարհիկ մասով, բայց երբ դու ես խախտում, սխալ անում, շատ ավելի մեծ խղճի խայթի զգացում ես ունենում, քան աշխարհիկ կյանքով ապրող մարդը:

Ամուսնությունն էլ լուրջ մարտահրավեր է, բայց կուսակրոն կենցաղը իմ ծառայության համար ավելի հարմար է, այսպես զգում եմ, որ ամբողջապես եմ ծառայում Աստծուն:

Փոփոխությունները աստիճանաբար են եղել: Ես նախորդ օրը քահանա չէի, հաջորդ օրը քահանա դարձա, բայց միայն ժամանակի ընթացքում հասկացա՝ դա ինչ է: Փոփոխությունը ամբողջական էր, պատասխանատվության զգացումը ամրացավ, զգացում ես ունենում, որ յուրաքանչյուր հավատացյալի առաջ պատասխանատու ես:

Քահանայագործությունը շատ քաղցր բան է, որովհետև այն միտքն ունես, որ Աստծո սպասավորն ես, Աստծո գործն ես անում երկրի վրա, նրա գործակիցն ես: Ամեն անգամ պատասխանատվության չափը մեծանում է, երբ հոգևորական աստիճանդ բարձրանում է:

Ես փորձում եմ այդ գիտակցությամբ առաջնորդվել, որ այն, ինչ-որ անում եմ, Տիրոջ հայացքը ինձ վրա է:

Քահանայագործությունը կոչում է, որովհետև եթե Աստծուց կոչված չես, ինչքան էլ կարողություններդ ներեն, չես կարող այդ գործով զբաղվել: Շատ կարևոր է նաև հավատի զորությունը և կոչման գիտակցությունը, բայց ի տարբերություն մյուսների, իմ գիտակցության մեջ կա, որ ես միայն իմ համար պատասխանատու չեմ:

Հասունության այս մակարդակին եթե լինեի ու նորից ընտրելու հնարավորություն տրվեր, ես կընտրեի նորից նույն ուղին:

Ես երազներին չեմ հավատում, և երբեք Աստծուն չեմ տեսել երազում: Եթե իրադարձությունը կատարվել է, ու դու դրանից հետո նոր ես հիշում, որ նման երազ ես տեսել, և դա ոչինչ չի տվել քեզ, իմաստ ունի՞ դրա մասին խոսել: Եթե Աստված ցանկանում է մարդուն որևէ բան ասել, դա այնքան ուղիղ է ասում, որ այլ մեկնաբանման կարիք չի լինում:

Աստվածաշունչը 2000 տարի առաջ է գրվել, սակայն այսօր էլ այն արդիական է, վավերական է, իրական է: Դրա համար էլ մենք այն կարդալուց առաջ հայտարարում ենք՝ Աստված խոսում է, որովհետև Աստծո խոսքը այսօր էլ նույնքան արդիական է, ինչքան գրվելու ժամանակ: Աստվածաշունչը վախճան չունի, այն սովորական գիրք չի, որ կարդաս, վերջացնես, այն չես կարող ավարտել, յուրաքանչյուրը այն յուրովի է հասկանում, և եկեղեցու գլխավոր առաքելություններից է Սուրբ գիրքը տվյալ ժամանակաշրջանի մարդու պատմական փորձառության, հասունության, տարիքի համեմատ մեկնելը: Աստվածաշունչը միայն իմանալու համար չէ, այն պետք է ապրես, որ կարողանաս բացատրել:

Անգամ խորհրդային շրջանում ոչ մի պահ չի եղել, երբ որ մարդը կտրվի եկեղեցուց, նույնիսկ երդվյալ աթեիստ պաշտոնյաների մասին կան վկայություններ, որ գնում ու գիշերով մկրտում էին իրենց որդիներին:

Խորհրդային շրջանում հավատացյալը կրթված ու տեղյակ չէր, հիմա ավելի կրթված են մարդիկ: Չկան մարդիկ, ովքեր չեն հավատում: Աթրեիստը, որ ասում է՝ չի հավատում, իր չհավատալուն է հավատում, այսինքն, ունի հավատ:

Գնում է հավատի աշխարհիկանացում և դա ոչ միայն մեր երկրում է, այլև ողջ աշխարհում:

Հոգևորականները Աստծո գործակիցն են երկրի վրա, նրա սերմերը, բայց դրանք աճեցնողը Աստված է: Մի պարզ օրինակ բերեմ. ես՝ որպես հոգևորական, թաղման եմ գնում, փորձում եմ մարդուն մխիթարել, սակայն Աստված է մարդու մեջ բարենպաստ պայմաններ ստեղծվում, որ այդ խոսքը ծլարձակի: Հոգևորականը ուժեղ է, որովհետև Աստծո ներկայությունը ունի իր կողքին:

Քրեկատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու եմ: Ես կարող էի հրաժարվել դրանից, սակայն մտածեցի, որ եթե Աստված ուզում է, որ ես իմ ծառայությունը այդ ոլորտում կատարեմ, ես դա պետք է անեմ:

Հոգևորականին սպասում են կալանավայրերում, դեպքեր եղել են, որ չեն ընդունել, բայց ես դրանից չեմ նեղվել, որովհետև Քրիստոսը ասում էր, որ եթե կմտնենք մի քաղաք և կթակեք մի դուռ ու կասեք խաղաղություն ու իրենք կընդունեն, ուրեմն հաղոջել եք, եթե ոչ, ձեր ոտքի փոշիները թափ տվեք և գնացել այլ վայր:

Կարծում եմ, կալանավայրերում ապրող մարդիկ ամենաշատ պաշտպանության կարիքն ունեն:

Բանտարկյալները բավական փոփոխություններ են առաջացրել իմ գիտակցության, հավատքի, մարդկանց վերաբերմունքի մեջ: Երբ կա տուժող կողմ, բնական է, որ նա հատուցում է պահանջում մյուս կողմից, սակայն երբ փորձում ես վեր կանգնել այդ երկու կողմերից, տեսնում ես, որ երկուսն էլ Աստծո զավակներն են: Հոգևորականի նպատակն է, որ մարդը ուղղվի: Մենք փորձում ենք նպաստել, որ մարդը հասկանա՝ ինչ սխալ է արել, ափսոսի դրա համար, զղջա և փորձի ճիշտ ուղու վրա կանգնել:

Կալանավորները չեն կարող եկեղեցի գալ, մենք ենք գնում նրանց ընդառաջ: Եվ ամեն անգամ, երբ որ գնում ենք, փորձում ենք Աստծո խոսքը տանել, իսկ արդյոք նա պատրաստ կլինի՞ դա ընդունել, թե ոչ, իր գործն է:

Սկզբում ինչ-որ ներքին խլրտում ունեի,
հետո սովորում ես դրան, կոփվում, հասկանում ես իրենց հոգեբանությունը և աստիճանաբար ամրապնդվում ես:

Սոցիալական արդարությունը շատ կարևոր է, այլապես հասարակությունը կվերածվի քաոսի, սակայն պատիժը պետք է առողջացնի, ոտքի կանգնեցնի:

Մենք այդքան գումար չունենք, որ մոդերնիզացնենք մեր ՔԿՀ-ները, դրանք կախված են մեծ ծախսերից, սակայն այն բյուջեն, որ ուղղվում է ՔԿՀ, կարելի է լավագույնս և ռացիոնալ օգտագործել՝ դատապարտյալների պայմանները ապահովելու համար:

Ինձ համար ոչ այնքան կարևոր են ՔԿՀ-ների կենցաղային պայմանները, այլ որ մարդուն որպես մարդու վերաբերվենք, թեկուզ նա սայթաքել է:

Մեր փիլիսոփայությունը պետք է լինի վերափոխումը, սակայն մեր պրակտիկայում հակառակն է լինում: Եթե մեկը սայթաքել է, շատ մեծ է վտանգը, որ նա կմխրճվի հանցագործ մտայնության մեջ: Շատ թմրամոլներ կան, որ բանտում են թմրանոլ դառնում:

Մենք պետք է բարեփոխման ծրագիր դնենք, որ կրթի, դաստիարակի, վերափոխի մարդուն: Բայց մենք այսօր դատապարտալների պահակներն ենք միայն:

Բացարձակ անմեղ մարդիկ բանտերում շատ քիչ են, բայց ես վստահ եմ, որ անմեղ մարդիկ կան և ցմահ դատապարտյալների մեջ, որոնց պատժաչափը չափազանցված են:

Ավելի լավ է դրսում մի քանի հանցագործներ լինեն, քան մեկ անմեղ մարդ անազատության մեջ:

Պատմությունները զանազան են, բայց յուրաքանչյուրի կյանքը դրամա է, որից կարելի է և դասեր քաղել:

Ինձ վրա շատ մեծ ազդություն էր թողել մի խոստովանություն, երբ մեկը, ով դատապարտված էր սպանության համար և պատժի մեծագույն մասը կրել էր, վստահեց և խոստովանեց ինձ բաներ, որոնք չէր ասել դատարանին, որ կարող էր նրա մեղքը ծանրացուցիչ դարձնել:

Ես հավատացնում եմ, որ բանտերում կան շատ մարդիկ, ովքեր դեռևս պետք է որոշ ժամանակ մնան բանտում, սակայն նրանք այլև վտանգավոր չեն հասարակության համար:

Առաջ կարող էի մարդուն մեղադրել, այսօր շատ զգույշ եմ, փորձում եմ հասկանալ, թե ինչու են դատապարտվել: Ես երբեք չեմ փորձում մեղադրել իրենց, իրենք արդեն մեղադրված են:

Շատ ծանր հոդվածներով մարդիկ են զգայուն հոգևորի նկատմամբ: Եվ դա դերասանություն չի:

Սկզբում, երբ մտնում էի կալանավայր, բոլորը անմեղ էին: Հետո ժամանակի ընթացքում իմացա, որ այդպես չէ: ժամանակի հետ բավական մեծ կարողություն եմ ձեռք բերել միանգամից բացահայտելու՝ մարդը անկեղծ է ասում, թե ոչ:

Դժվար բան է մարդուն դրդել անկեղծության, որ քեզ վստահի, դրա համար անհատական մոտեցում է պետք:
Ամենադժվարը հայ կանանց ազատազրկման վայրում տեսնելն է, կանայք ավելի զգայուն են, ու ցավալի է հայ կնոջը գաղթում տեսնել:

Երբեմն կալանավայրից հետո գնում ու խաղում եմ քրոջս երեխայի հետ, որ թոթափեմ այդ բացասական լիքցերը:

Ես էլ ունեմ խոստովանահայր, ինչպես յուրաքանչյուր հոգևորական: Երբ ունենում ես փոքր վերք, միգուցե բժշկի չդիմես, բայց երբ վերքը խորն է, դիմում ես բժշկի: Խոստովանահոր դերը այդպիսին է:

Յուրաքանչյուր րոպե մենք կարող ենք հրաժեշտ տալ այս կյանքին: Հետևապես յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք այդ մեկ վայրկյանին՝ դիմավորելու հավիտենական կյանքը: Հոգևարականը լծված է մարդկանց այդ մեկ վայրկյանին պատրաստելու համար:

Դրախտը այս կյանքից է սկսվում, այն ուրիշ տեղ չէ: Դրախտը այն վայրն է, որտեղ Աստծո կամքն է կատարվում, իսկ դժոխքը խավարն է, մութը, այսինքն այն վայրը, որտեղ չկա Աստված: Պատկերացնում եք, 100 տարի ապրենք մթի մեջ՝ ծարավից տոչորվելով, և առավել ևս առանց Աստծո լույսի խավարի մեջ:

Նախանձախնդրություն, պատասխանատվություն, հանձնառություն: Կարծում եմ, այդ բառերը մեծ կարևորություն ունեցել են ինձ համար, մեկ էլ, որ ամենայն ժամ պետք է բազմապատկել գիտելքիները:

Սիրիր քո տեր Աստծուն և սիրիր քո նմանին, ինչպես ինքդ քեզ ես սիրում: Սրա մեջ է ամփոփված ամեն ինչ:

Երեկոյան աղոթքով շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ հասա այս հանգրվանին և խնդրում, որ գիշերը անցնի խաղաղ՝առանց մեղքերի, սխալների, սայթաքումների:

Նախորդող հրապարակում՝ Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ

Գոռ Սուջյանի «կյանքի կանոնները». Սիրում եմ ռիսկի գնալ 

Հեղինակ՝ Նաիրա Գուլոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան Այսօր, 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից Այսօր, 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Այսօր, 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները Այսօր, 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան Այսօր, 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան Այսօր, 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան Այսօր, 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ Այսօր, 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի Այսօր, 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին Այսօր, 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Այսօր, 14:07 Ցավում եմ տեղի ունեցածի համար, իսկ «Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին (Armlur.am) Այսօր, 14:05 Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Այսօր, 13:55 Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Այսօր, 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ Այսօր, 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ Այսօր, 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն Այսօր, 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին Այսօր, 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին Այսօր, 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) Այսօր, 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) Այսօր, 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) Այսօր, 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան Այսօր, 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան Այսօր, 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը Այսօր, 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին Այսօր, 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում Այսօր, 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը Այսօր, 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը Այսօր, 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» Այսօր, 11:20 «․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրել Այսօր, 11:06 Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Այսօր, 10:59 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն Այսօր, 10:54 Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը Այսօր, 10:48 Վթար՝ Մյասնիկյան պողոտայում Այսօր, 10:46 Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները Այսօր, 10:40 Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված Այսօր, 10:37 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (Տեսանյութ) Այսօր, 10:34 Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ Այսօր, 10:28 Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ Այսօր, 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան Այսօր, 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․գործն արդեն ԲԴԽ-ում է Այսօր, 10:03 «Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել Այսօր, 09:54 «Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ» Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով Այսօր, 09:46 «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանի պատգամավոր աներձագը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է 16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է» 16/05/2024 22:00 Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» 16/05/2024 21:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը կարևորել են Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը 16/05/2024 21:37 Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ 16/05/2024 21:20 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան 16/05/2024 21:06 Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:51 Մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահից բացի, այլ բացարձակ արժեք գոյություն չունի․ Բագրատ Սրբազան 16/05/2024 20:30 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/05/2024 19:59 Խրոնոլոգիա արեք 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան (Տեսանյութ) 16/05/2024 19:43 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները 16/05/2024 19:28 ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան 16/05/2024 19:13 «Խստագույնս դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը»․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 16/05/2024 18:58 «Ես թուրքին չեմ ծախվում»․ Տունը կորցնող Կիրանցի բնակչուհին՝ «փոխհատուցման» մասին 16/05/2024 18:45 Փաշինյանի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է․ տպավորություն են ստեղծում, թե ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք, այնինչ դա ի սկզբանե գտնվել է մեր վերահսկողության ներքո 16/05/2024 18:31 Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը․ Իշխան Սաղաթելյան 16/05/2024 18:19 Փաշինյանը ԵՄ առևտրի գծով հանձնակատարի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ն է քննարկել 16/05/2024 18:05 Բուլղարիան «Գազպրոմից» 400 միլիոն եվրո է պահանջելու՝ գազի մատակարարումը դադարեցնելու համար 16/05/2024 17:51 Հանցավոր խումբը թմրանյութերի ապօրինի վաճառքով, իրացմամբ ու փողերի լվացմամբ է զբաղվել 16/05/2024 17:38 «Լույսը միշտ հաղթել է խավարին»․ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական ֆորումի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանն էր (Տեսանյութ) 16/05/2024 17:25 «Ակադեմիական քաղաքը նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրի համալսարանական կրթության և հետազոտության նշաձողը»․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ 16/05/2024 17:15 Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ) 16/05/2024 17:03 «Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար 16/05/2024 16:52 Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Ժնևում կարճ առանձնազրույց է ունեցել 16/05/2024 16:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին 16/05/2024 16:33 Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին 16/05/2024 16:25 Եկել է Աստծո ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան (Տեսանյութ) 16/05/2024 16:13 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) 16/05/2024 16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն 16/05/2024 16:00 Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է հայը, Հայաստանը և հայրենիքը. Զաքարյան 16/05/2024 15:49 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 16/05/2024 15:46 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 16/05/2024 15:40 Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը. կիրանցեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին 16/05/2024 15:38 Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ․ Լուսանկարներ (Տեսանյութ) 16/05/2024 15:36 «Ապրելու երկիրը» հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ և քննարկել շարժման նպատակները 16/05/2024 15:18 Գնել Սանոսյանն ու Ալֆոնսո Գարսիա Մորան քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագիրը 16/05/2024 15:11 Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները. Հովհաննիսյան 16/05/2024 15:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց 16/05/2024 14:59 Ընդդիմության խնդիրն է՝ Փաշինյանի քաղաքական մեկուսացումը. Սուրենյանց 16/05/2024 14:53 Մարզպետը խաբում է, ժողովուրդը կատաղել, ընկել է ճամփեքը, ռիսկ ունի՝ թող գա ժողովրդի մեջ. կիրանցեցի 16/05/2024 14:49 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք 16/05/2024 14:37 Վահագն Չախալյանը և ևս 4 հոգի ձերբակալվել են՝ կառավարության մոտ ակցիա իրականացնելիս. ՔԿ 16/05/2024 14:35 Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Աշոտյան 16/05/2024 14:32 Կիրանցեցիները փակել են ճանապարհը 16/05/2024 14:27 ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնել և խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը