21/12/2013 11:50
Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով կապիտան է կալանավորվել
Դեկտեմբերի 10-ին զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նաև երրորդ անձը՝ կապիտան Արման Աթաբեկի Մուրադյանը: Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Ա. Մուրադյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) հատկանիշներով:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ այս գործով արդեն կալանավորված են նույն զորամասի զինծառայող 20-ամյա Պարույր Մկրտչյանը և 19-ամյա Շմավոն Կյուրեղյանը:
19-ամյա Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) և 182-րդ հոդվածի 1-ին մասի (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև` անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով, իսկ 20-ամյա Պարույր Մկրտչյանին՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Երկու զինծառայողների նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը:
Նախորդող հրապարակում՝ Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով ևս մեկ զինծառայող է ձերբակալվել
ՊՆ քննչական ծառայություն. Զիվորի մահվան գործով արդեն կա ձերբակալված անձ
ՊՆ. Եթե հրամանատարին ժամանակին ասեին, ապա մահվան դեպքը չէր լինի