20/01/2014 12:43
Զինվորի ինքնասպանության գործով 5 սպա պատասխանատվության կենթարկվի. Փաստինֆո
Դեկտեմբերի 10-ին զինված ուժերի N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, որի արդյունքում պատասխանատվության կենթարկվի 5 սպա՝ նույն զորամասի դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարները և գնդի տեղակալը, ովքեր կպաշտոնազրկվեն կամ կաստիաճանազրկվեն, իսկ ավելի վերադաս սպաները՝ կստանան նկատողություն:
Այդ մասին «Փաստինֆոի» թղթակցին ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արթուր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»:
Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Պարույր Մկրտչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նյութի մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նախորդող հրապարակումներ` Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով կապիտան է կալանավորվել
Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով ևս մեկ զինծառայող է ձերբակալվել
ՊՆ քննչական ծառայություն. Զիվորի մահվան գործով արդեն կա ձերբակալված անձ
ՊՆ. Եթե հրամանատարին ժամանակին ասեին, ապա մահվան դեպքը չէր լինի