23/01/2014 20:45
Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անհապաղ ազատել ձերբակալված լրագրողներին
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անհապաղ ազատ արձակել Եվրամայդանում ձերբակալված բոլոր լրագրողներին:
«Լրագրողներն իրենց մասնագիտական պարտքն են կատարում և հանգամանքներից ելնելով` հայտնվում տարբեր իրավիճակներում: Ես խնդրում եմ` ըմբռնումով մոտենալ դրան և հնարավորության դեպքում` աջակցել նրանց»,- ասել է Յանուկովիչը:
Ինչպես փոխանցում է interfax.ru-n, Յանուկովիչը նաև նշել է, որ իրավապահներն անպայման պետք է հաշվի առնեն պայմանները, որոնցում աշխատում են լրագրողները և ծայրահեղ քայլերի չգնան:
Հիշեցնենք, որ Կիևում հունվարիի 19-ից «Եվրամայդանի» ցույցերը նոր թափ են ստացել: Ուկրաինայի կառավարությունը «Եվրամայդանի» ցույցերից հետո խստացրել է հավաքներին և երթերին վերաբերող օրենսդրական դրույթները, որը հերթական դժգոհության ալիքն է բարձրացրել: Նախորդ կիրակի և այս շաբաթ տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել 5 մարդ: հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում ու ոստիկակական բաժանմունքներում են:
Հավելենք, որ երկու ամիս առաջ Ուկրաինայում մեկնարկեցին եվրաինտեգրման աջակիցների բողոքի ցույցերը: Այդ երկիրը հայտարարեց Ասոցացման համաձայնագրի ստորգրման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին, ինչը փողոց դուրս բերեց հազարավոր ուկրանինացիների:
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)
Կիևում բախումների ժամանակ 22-ամյա ակտիվիստ է մահացել (Տեսանյութ)
Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը