24/01/2014 10:39
Կիևում ցուցարարները նախարարության շենք են գրավել
Կիևում ցուցարարները, մասնավորապես «Ընդհանուր գործ» քաղաքացիական շարժման ակտիվիստները, գրավել են Ագրարային քաղաքականության նախարարության շենքը։ Այս մասին տեղեկացնում է «Эспресо TV» -ին՝ հղում անելով շարժման համակարգող Ալեքսանդր Դանիլյուկին։
Հիշեցնենք, որ Կիևում հունվարիի 19-ից «Եվրամայդանի» ցույցերը նոր թափ են ստացել: Ուկրաինայի կառավարությունը «Եվրամայդանի» ցույցերից հետո խստացրել է հավաքներին և երթերին վերաբերող օրենսդրական դրույթները, որը հերթական դժգոհության ալիքն է բարձրացրել: Նախորդ կիրակի և այս շաբաթ տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել 5 մարդ: Հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում ու ոստիկակական բաժանմունքներում են:
Հավելենք, որ երկու ամիս առաջ Ուկրաինայում մեկնարկեցին եվրաինտեգրման աջակիցների բողոքի ցույցերը: Այդ երկիրը հայտարարեց Ասոցացման համաձայնագրի ստորգրման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին, ինչը փողոց դուրս բերեց հազարավոր ուկրանինացիների:
Նախորդող հրապարակումներ՝ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անհապաղ ազատել ձերբակալված լրագրողներին
Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)
Կիևում բախումների ժամանակ 22-ամյա ակտիվիստ է մահացել (Տեսանյութ)
Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը