27/01/2014 10:26
Ուկրաինա. Եվս մեկ գրավված նախարարություն, բախումներ երկրի այլ հատվածներում
Կիևում «Ընդհանուր գործ» քաղաքացիական շարժման ակտիվստները գրավել են Ուկրաինայի արդարադատության նախարարության շենքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է շարժման առաջնորդ Ալեքսանդր Դանիլյուկը:
Շենքը գրավել են հունվարի 26-ի երեկոյան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն շարժման ակտիվիստները գրավել են նաև Էկոնոմիկայի և Ագրարային քաղաքականության նախարարության շենքերը:
Նշենք, որ Ուկրաինայի առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմությանը կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկ է արել, որի դիմաց նրանք պետք է վերջ տան բողոքի ցույցերին: Յանուկովիչի այս առաջարկին պատասխանելու վերջնաժամկետը վաղն է:
Յանուկովիչը «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին առաջարկել էր զբաղեցնել Ուկրաինայի վարչապետի պաշտոնը, իսկ «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին` հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնը: Յացենյուկի համաձայնության դեպքում Յանուկովիչը պատրաստականություն է հայտնել ցրել ներկայիս կառավարությունը:
Իսկ մինչ այդ բողոքի ալիք է բարձրանում երկրի այլ հատվածներում, նախօրեին Կիրովոգրադ քաղաքում ռետինե մահակով ծեծել էին «Եվրամայդանի» երկու ցուցարարի, իսկ այսօր ըստ lenta.ru-ի՝ բախումներ են տեղի ունեցել Դնեպրոպետրովսկում: 18 մարդ վիրավոր է:
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում ցուցարարները հերթական նախարարությունն են «գրավել»
Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է անհապաղ ազատել ձերբակալված լրագրողներին
Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)
Կիևում բախումների ժամանակ 22-ամյա ակտիվիստ է մահացել (Տեսանյութ)
Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը