11/02/2014 16:53
Յանուկովիչը համաձայնել է բանավիճել Վիտալի Կլիչկոյի հետ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ բանավիճել ուղիղ եթերում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Յանուկովիչի գրասենյակի մամուլի ծառայությանը:
«Նման բանավեճեր անցկացնելն ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Դրանք հասարակությանը առավել հասանելի դարձնելու նպատակով առաջարկում ենք այն անցկացնել հեռուսաեթերում, այլ ոչ թե Մայդանում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Կլիչկոն առաջարկել էր բանավիճել Մայդանում:
Հավելենք, որ Ուկրաինայի ընդդիմությունը նոյեմբերի 22-ից ցույց է անցկացնում Կիևի գլխավոր հրապարակում՝ ի աջակցություն եվրաինտեգրման: Շարժումը ղեկավարում է Վիտալի Կլիչկոն:
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)
Կիևում բախումների ժամանակ 22-ամյա ակտիվիստ է մահացել (Տեսանյութ)
Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը